Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել ՄԻՊ մասին ՀՀ օրենքի նախագիծը

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել ՄԻՊ մասին ՀՀ օրենքի նախագիծը
10.12.2016 | 00:20

Վենետիկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին:


Արման Թաթոյանը ներկայացրել է նախագծի հիմնական դրույթները: Հանձնաժողովը դրական է գնահատել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումները, որոնք ուղղված են հստակեցնելու Պաշտպանի սահմանադրական լիազորությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ամրապնդելու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, ավելի հստակկարգավորելու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները և այլն:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ