Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Թուրքիայի հայկական կազմակերպությունը դատապարտում է Կարո Փայլանի վրա հարձակումը

Թուրքիայի հայկական կազմակերպությունը դատապարտում է Կարո Փայլանի վրա հարձակումը
05.05.2016 | 16:52

Թուրքիայի հակահայկական հիմնական կառույցներից մեկը՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի կոմիտեն», քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Haberler կայքը։ Հակահայկական կառույցի ղեկավար Գյոքսել Գյուլբեյը պնդել է, թե «Կարոն համագործակցում է հայկական լոբբիի հետ» և փորձում է «խառնել խորհրդարանն ու երկիրը»։ Նա Կարո Փայլանին սադրիչ և «շոումեն» է անվանել։ Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Կարո Փայլանի վրա հարձակումը։ ««Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ իշխանությունը, ի ցույց է դնում իր այլատյաց էությունը»,-ասված է «Նոր Զարթօնքի» հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ