Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ստախոսն ու կեղծարարը

Ստախոսն ու կեղծարարը
19.04.2016 | 00:25

Թուրքական «Իհլաս» գործակալության մոսկովյան բյուրոյի գլխավոր խմբագիր Ֆուադ Աբասովը վռնդվել է ռուսական հեռուստատեսությունից և հեռացվել պաշտոնից: Այս մասին գրել է Ֆ. Աբասովն ինքը Facebook-ի իր էջում:
Ֆ. Աբասովը հեռացվել է Ռուսաստանի Դաշնությունում բացահայտ կեղծիքի տարածման, ոչ արհեստավարժ գործունեության, եթերում թույլ տված խուլիգանության և լիազորությունների վերազանցման համար: Մասնավորապես, նողկալի սուտ է տարածվել Լեռնային Ղարաբաղի անկախ ժողովրդավարական հանրապետության վերաբերմամբ: Առանց Արցախի պատմությունն ու ներկան իմանալու, Ֆ. Աբասովը ջանացել է մոլորության մեջ գցել Ռուսաստանի հանրությանը և ռուսական ալիքների հեռուստադիտողներին: Լրագրողի խոսքերով ասած, ինքը հեռացվել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ