ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Թուրքիայում քրեական գործ են հարուցել Դեմիրթաշի դեմ

Թուրքիայում քրեական գործ են հարուցել Դեմիրթաշի դեմ
03.03.2016 | 11:18

Թուրքական ընդդիմադիր IMC TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Պատճառը քրդերին ինքնավարություն հատկացնելու և «հակաահաբեկչական օպերացիայի» գոտում (ուր գործում է արտակարգ դրություն) հանրահավաք անցկացնելու Դեմիրթաշի հայտարարությունն է։ Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել նաև քուրդ հանրահայտ այլ քաղաքական գործիչների հանդեպ։ Դեմիրթաշին քրեական պատասխանատվության ենթարկելու համար արդարադատության նախարարությունը կդիմի խորհրդարանին, քանի որ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի։

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ