-
06.04.2017|
17:09
Մեր քաղաքական համակարգը բնույթով բնավ ժողովրդավարական չէ, բայց ֆորմալ առումով փորձում է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ:
-
01.04.2017|
11:13
Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:
-
31.03.2017|
15:47
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը բողոքարկել է իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
-
29.03.2017|
19:33
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ձայնագրություններից մեկում նշվում է, թե Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ միասին զբաղվում է ՀՀԿ նախընտրական ցուցակներով։
-
28.03.2017|
17:26
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ դեռևս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ և ժամանակին:
-
28.03.2017|
12:29
Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի՝ տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
-
-
27.03.2017|
16:21
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը:
-
27.03.2017|
15:29
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի հրապարակած «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը, մարտի 26-ին հայտնել են գլխավոր դատախազությունից:
-
25.03.2017|
23:00
ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հավաստմամբ՝ Բաբայանը չի ընդունում մեղքը, իսկ դատախազության հաղորդագրությունը, որ նա ընդունել է առնչությունը զենքի շրջանառությանը, Քալաշյանը համարում է իր պաշտպանյալի տված ցուցմունքի յուրովի մեկնաբանություն։