Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Աղոթարան

Աղոթարան
19.08.2024 | 00:05

Պարգեւատու՛ բարեաց

եւ աղբի՛ւր խաղաղութեան,

Տէր Աստուա՛ծ մեր,

յամենայն սատանայական խռովութեանց

խաղաղացո՛ զմիտս մեր

եւ զխորհուրդս ի գիշերիս յայսմիկ

եւ յամենայն ժամանակի.

որպէս զի առաջնորդեալք յանցաւոր կենցաղոյս՝

ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո,

զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց:

Եւ ընդ նոսին գոհանալով՝

փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ

այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.

ամէն:

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ