38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սխալվե՞լ է Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ- ի և ՌԴ- ի թշնամուն, անիծյալ Նիկոլ հայադավին անիծ՝ ոջլի ձագ անվանելով

Սխալվե՞լ է Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ- ի և ՌԴ- ի թշնամուն, անիծյալ Նիկոլ հայադավին անիծ՝ ոջլի ձագ անվանելով
21.06.2024 | 16:01

Եթե նույնիսկ իսկապես անվանել է

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ինչպես արդեն հայտնի է, մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ Երևանի որևէ այլ պաշտոնական ներկայացուցիչ երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ է:

«ՀԱՊԿ անդամներից մեկը հայտարարում է, որ մասնակցել է 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը, խրախուսել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Եվ դրանից հետո ես պետք է Բելառուսի նախագահի հետ ինչ- որ հարցեր քննարկեմ ՀԱՊԿ ձևաչափո՞ւմ…»,- հունիսի 12- ին «Ազգային ժողով» կոչվածում հայտարարել է Նիկոլ հայադավը։

Իյա՞, լո՞ւրջ… Այդպես նեղացե՞լ է վերոնշյալ հայտարարությունից, եթե անգամ եղել է նման հայտարարություն, թե ներքուստ մի բան էլ ուրախ է դրա համար, քանի որ այն համահունչ է եղել ոչ միայն Ալիևի, այլև իր իսկ կողմից 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը, հենց իր հավատին ու ցանկությանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ընդգծել է, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, այնուամենայնիվ, ստիպված կլինի համագործակցել Բելառուսի նախագահի հետ: Այնպես որ, եթե Նիկոլը ոչ հեռավոր ապագայում հայտարարի ԵԱՏՄ- ից և ԱՊՀ- ից Հայաստանի դուրս գալու մասին, որպեսզի Լուկաշենկոյին չհանդիպի, ստիպված չլինի նրա հետ համագործակցել, բնավ չզարմանաք:

«Բայց ուզում եմ հայտարարել, որ Բելառուս ես այլևս երբեք չեմ այցելի, քանի դեռ այնտեղ նախագահ է հանդիսանում Ալեքսանդր Լուկաշենկոն,- ասել է Նիկոլը:- Եվ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի»։

Արտաքուստ թվում է, թե Նիկոլը ճիշտ է ասել, բայց միայն արտաքուստ:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում հարաբերությունները տեսականորեն կարող են փոխվել, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի դուրս գալ կազմակերպությունից (այսինքն, ինչպես հասկանալի է ընթերցողին, չլինող մի բան), կամ Լուկաշենկոն հրապարակավ ներողություն խնդրի, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար:

«Այս ամենի մեջ մեղավոր են նրանք, ովքեր կազմել են դաշինք, որի անդամներն Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ էին ծրագրել»,- ինչպես նշել ենք մեր «Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-13» վերտառությամբ հոդվածում , հրեշավոր կեղծիքով փորձելով արդարացնել ՀԱՊԿ- ից Հայաստանն առաջիկայում հանելու իր որոշումը, «Ազգային ժողով» կոչվածում հունիսի 12- ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է Նիկոլ հայադավը:

Ավելի վաղ Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԶԼՄ- ների հրապարակումների, ասել էր. «Ես դեռ մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն խորհրդածում էինք ճաշի ժամանակ։ Այն ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարևոր է: Շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը»։

Հիմա ուշադրություն, դուք Լուկաշենկոյի ասածում տեսա՞ք որևէ հայտարարություն, որ Բելառուսը մասնակցել է 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը կամ պատերազմից առաջ խրախուսել պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Դե, իհարկե՛, ոչ: Հավանաբար արդեն հասկանում եք, որ դիմացինին նրա կողմից չարված արտահայտություն վերագրելը Նիկոլի ոճն է, ծանոթ ձեռագիրը կամ փեշակը:

Որ հավատացել է Ադրբեջանի հաղթանակին՝ Ալիևի հետ միասին գալով այն եզրակացության, ընդ որում, ամենևին էլ ոչ սխալ եզրակացության, որ տվյալ պատերազմում կարելի է հաղթել, քանի որ, դատելով ամենից, երկուսով էլ նախապես գիտեին Նիկոլի և իր ոհմակի նպատակները, նրանց կողմից նախապատրաստվող և իրականացվելիք պետական դավաճանությունը, դա Լուկաշենկոյի հայտարարությունում կա:

Կա նաև ոչ թե պատերազմից առաջ Ադրբեջանի հաղթանակը ցանկանալու, այլ պատերազմից հետո այդ հաղթանակը պահպանելու ցանկությունը, բայց 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը Բելառուսի մասնակցության վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունում ոչինչ չկա: Եթե այդ կապակցությամբ կան փաստեր, Նիկոլը պարտավոր է հրապարակել դրանք, բայց քանի որ մինչև օրս չի հրապարակել, իրավունք ունենք եզրակացնելու, որ նա այդ առումով, մեղմ ասած, զրպարտել է Բելառուսի նախագահին:

Դեռ մայիսի վերջին ելույթ ունենալով Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածում, Նիկոլ հայադավը հայտարարել էր, որ տեղյակ է ՀԱՊԿ անդամ երկու երկրի մասին, որոնք աջակցել են Ադրբեջանին 2020 թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։

Թե ո՞ր երկրների մասին է խոսքը, ինչպես արդեն նշել ենք վերոնշյալ հրապարակման մեջ,նա չէր հստակեցրել և, չնայած ՌԴ արտգործնախարարության պահանջին, մինչ օրս այդպես էլ չհայտնեց, ինչից կարող ենք ենթադրել, որ հայոց գերագույն գլխավոր ստախոսը հայ ժողովրդին ՀԱՊԿ- ի դեմ տրամադրելու, ինչպես նաև ՀԱՊԿ- ն վարկաբեկելու ստոր նպատակով հերթական անգամ դիմել էր իրեն հարազատ կեղծիքի հնարքին:

Նկատենք, որ Բելառուսի առնչությամբ մեկ շաբաթ առաջ հայտարարված, բայց չհիմնավորված մեղադրանքը վերաբերվում է ոչ թե Արցախում 2020 թ. ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանին աջակցելուն, այլ 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը մասնակցելուն: Հենց դա նկատի ունենալով ենք ընդգծում, որ Նիկոլը 44- օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցած ՀԱՊԿ անդամ երկու պետությունների անունները մինչ օրս չի հրապարակել:

Հիմա անդրադառնանք Լուկաշենկոյի հայտարարությանը: Եթե Բելառուսի նախագահն Ալիևին իսկապես ասել է՝ «Շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը», իրեն թույլ է տվել նաև «ձեր ազատագրական պատերազմից առաջ» արտահայտությունը, ապա անկախ նրանից, որ լիովին հասկանալի է Ալիևին հաճոյանալու նպատակները (Ադրբեջանում Բելառուսի տնտեսական, պետական շահերի, միգուցե նաև անձնական բիզնես շահերի առաջ մղում), նման արտահայտությունները միանգամայն անթույլատրելի և խստորեն դատապարտելի են, մանավա՛նդ, ՀԱՊԿ- ում Հայաստանի դաշնակցի կողմից: Լուկաշենկոն պետք է իրեն հաշիվ տար, որ գործ ունի ոչ միայն առերևույթ պետական դավաճանության մեջ հանրորեն մեղադրվող Նիկոլի և նրա դավաճանական ոհմակի, այլև հայ ազգի հետ, որից պետք է ներողություն խնդրի:

Մյուս կողմից հասկանալի է, որ եթե Նիկոլի և իր ոհմակի կողմից առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով հատկանշվող պարտվողական պատերազմով և պետական դավաճանության շարունակմամբ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին երկու փուլով ամբողջապես հանձնելու փաստը չլիներ, Լուկաշենկոն իրեն նման արտահայտություններ թույլ չէր տա: Այնպես որ, Լուկաշենկոյին ներողություն խնդրելու պահանջ կարող է ներկայացնել հայ ազգը, բայց ոչ երբեք Նիկոլ հայադավը, ինչպես նաև իր դավաճանական ոհմակից և նիկոլազոմբիներից որևէ մեկը, նրանք բացարձակապես չունեն դրա բարոյական իրավունքը:

Եթե անգամ մի պահ ընդունենք, թե Բելառուսը, ավելի ճիշտ, Լուկաշենկոն ոչ միայն հավատացել է Ադրբեջանի հաղթանակին, այլև ցանկացել դա, խրախուսել և մասնակցել է 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը, ապա, միևնույն է, Նիկոլ հայադավը նրանից նեղանալու և նրան ինչ- ինչ պահանջներ առաջադրելու որևէ բարոյական իրավունք չունի, քանի որ սրիկան դեռ 1999 թ. ապրիլին հանդես գալով մամուլի ասուլիսով որպես «Օրագիր» թերթի խմբագիր, հանդես է եկել հակաարցախյան անսքող քարոզչությամբ:

Նիկոլն այն ժամանակ ասել է, որ «Հայաստանում գործում է ղարաբաղյան մաֆիա, որի առաջնորդները հանդիսանալով «փախստականներ Ղարաբաղից», հայերիս էլ ցանկանում են փախստական դարձնել մեր իսկ հայրենիքից»:

Ինչպես 17.04.1999 թ. հրապարակված իր հոդվածում նշել է Վաղինակ Տերտերյանը, ««Օրագիր» թերթի խմբագրին տրվեց հետեւյալ հարցադրումը. ինքն էլ իջևանից է, ի՞նչ տարբերություն կա Իջևանի և Ղարաբաղի միջև, եթե նա ևս ապրում է Երեւանում, արդյո՞ք իրեն փախստական չի համարում: Վերջինս հայտարարեց, որ ինքը գտնվում է Հայաստանում, հետևաբար փախստական չէ: Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել, ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են»:

Վերը մեջբերվածը՝ դեռ 1999- ին… Նույն դավաճանական դիրքորոշումն ունեցողը ս. թ. հունիսի 12- ին, երբ խորհրդարանից դուրս իր ենիչերիները լուսաձայնային նռնակներ էին շպրտում հանրահավաքի խաղաղ մասնակիցների վրա, ծեծում, խոշտանգում նրանց, «Ազգային ժողով» կոչվածում, ըստ էության, հայտարարել է հետևյալը՝ պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Իր և իր ոհմակի կողմից Հայաստանի Սահմանադրության ոտնահարումը և պետական դավաճանությունը յուր մանիպուլյացիաներով հայտնի սրիկան ներկայացրել է իբրև անխուսափելի և անհրաժեշտ զիջում Ադրբեջանին:

Ի՞նչ է, կարծում եք, թե Լուկաշենկոն այս ամենին տեղյակ չէ՞, Բելառուսի հատուկ ծառայությունները նրան ժամանակին չե՞ն զեկուղել, թե Նիկոլն, ինչպես ասում են, ինչ խմորից է հունցված, ինչ հակահայ հայացքներ, դիրքորոշում ունի առնվազն 1999- ից սկսած: Եվ սխալվե՞լ է Լուկաշենկոն՝ Նիկոլ հայադավին, ՀԱՊԿ- ի և ՌԴ- ի թշնամուն ոջլի ձագ անվանելով:

Նշելով, որ ըստ hraparak. am– ի և առցանց այլ ԶԼՄ-ների, Բելառուսի նախագահ Բատյկա- Լուկաշենկոն պատասխանել է ադրբեջանամետ հայտարարությունների համար ներողություն խնդրելու վերաբերյալ կապիտուլյանտ Նիկոլի պահանջին, Ֆեյսբուքի հայտնի օգտատերերից Գագիկ Համբարյանն իր էջում գրել է .

«Բելառուսի նախագահը բառացի ասել է.”Слушайте, ну это же смешно! Он говорит: “Пусть Лукашенко извинится”. Хорошо, я готов, прямо вот сейчас, при всех. Извини, дорогой, но ты гнида! Ещё одна! У нас уже была такая гнида, в зелёной кофточке, тоже постоянно что-то требовала. Ну, с ним уже всё ясно…”

Լուկաշենկոն նաև բացահայտել է, որ անմակարդակ Նիկոլը իրեն թույլ է տվել գիշերով զանգել Բելառուսի նախագահին և խնդրել բարիշացնել Պուտինի հետ, որը նա կատարել է… Բատկան նաև բացահայտել է, որ Պուտինն ուղղակի զզվում է Նիկոլից և ասել է. “Вы бы знали, Александр Григорьевич, как же этот Пашинян заколебал. Ну, он по-другому сказал, я тут смягчаю для вас. Я же тогда попросил, они встретились в Москве…”…

Հետաքրքիր է, Ալիևի նվաստացումները և նսեմացումները կուլ տվող Նիկոլն ու դրան հանդուրժող հայությունը իրո՞ք մտածում են, որ Բատկան ներողություն է խնդրելու թուրքին սպասարկող Նիկոլից և դրան սատարողներից…»:

Լուկաշենկոն, ըստ Hraparak.am– ի մի բան էլ է ասել Նիկոլի վերաբերյալ՝ «Вот такая “благодарность” сейчас от него»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ