ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Հայրենիքում ապահով ապրելու մասին

Հայրենիքում ապահով ապրելու մասին
18.12.2023 | 07:42

Քանի դեռ չենք ձևակերպել, թե ինչ ասել է հաջողել, մենք հաջողության չենք հասնելու։ Քանի դեռ ազգովի ինքներս մեզ համար չենք պարզել, թե որ հանգրվանին հասնելու դեպքում կարող ենք մեզ հաջողած համարել, հաջողության մասին խոսելն անիմաստ է։ Մենք հիմնականում խոսում ենք միավորվելուց և հավաքական ուժ դառնալու անհրաժեշտությունից, սակայն մեր լեզվամտածողության սահմանները շատ ենք նեղացրել ու անձնավորել, բառը կտրել ենք իր խորքային կապերից ու իմաստից։ Արդյունքում այս սահմանափակ տիրույթում նույն բանի, անգամ ամենակարևոր հարցերի մասին մեր մտքերը խիստ տարբերվում են միմյանցից։ Մենք ուզում ենք փրկել մեր հայրենիքը, սակայն խնդիրն այն է, թե հայրենիքի մասին մեր պատկերացումները որքանով են նույնական։ Իսկ որ ավելի կարևոր է՝ ինչքանով է այն համընկնում իրական հայրենիքի հետ։ Այնպես է ստացվում, որ ամեն մեկն ուզում է իր պատկերացրած հայրենիքը փրկել, մինչդեռ հայրենիքը մեկն է, իսկ մենք՝ բազում։ Հետևաբար անհրաժեշտ է նախ ճանաչել իրական արժեքները և հետո միայն հանրայնացնել դրանք։ Եվ իհարկե՝ այնպիսի թիմ ձևավորել, որ կարողանա այս խնդիրները հիմնարար կերպով լուծել՝ ըստ հայոց մշակութային ու իմաստասիրական ծիրի և Աստծուց մեզ տրված առաքելության։ Իսկ այդ թիմում կարող են ընդգրկվել կարծրատիպերից և չհիմնավորված կարծիքներից ազատագրվելու կարողություն ունեցողները։ Այսպես՝

Ա․ կենցաղային բոլոր հոգսերից ազատվածները,

Բ․ սեփական պատկերացումների սահմանափակ ծիրից ազատվածները,

Գ․ ազգային ինքնության ճանաչողություն և հաղորդակցության կարողություն ունեցողները,

Դ․ մեր հոգևոր արժեքներին հավատարիմ գտնվողները,

Ե․ թիմային մտածողություն ունեցողները,

Զ․ աստվածային իմաստնությանը հաղորդակցվելու շնորհով օժտվածները։

Շարունակությունը դուք էլ կարող եք լրացնել։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 4348

Մեկնաբանություններ