Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սա է ...

Սա է ...
02.09.2023 | 09:10

Սոցցանցերում թշնամու դեմ կռվում կյանք տված տղաների հարազատներին ուղղված ցավակցական խոսքեր են, ինքս էլ եմ միանում՝ թող նահատակների հոգին հավերժ լույսերի մեջ լինի։

Մեկ օր առաջ էլ Մայր Աթոռում Գերագույն Հոգևոր Խորհուրդը, գնահատելով օրհասական վիճակը, տագնապի կոչնակ հնչեցրեց։ Նույն այս պահին զբոսայգիներում խրախճանք է՝ ռաբիս երաժշտության ու կարուսելներ վայելող աղջնակների ճիչերի ուղեկցությամբ,։

Դե վերջում սալյուտը չեն մոռանա։

Սա է ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Երջանկահիշատակ ազգային պատմաբան Արտակ Մովսիսյանը գրում էր, որ մեր անկումը սկսվել է հայ ժողովրդի ազնվականության գլխատումից, ինչը թշնամին արել է համբերատար ու խիստ հետևողական։ Չգիտեմ ...

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ