Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բոլոր շանսերն ունեինք Արցախը ճանաչելու անկախ պետություն և ինտեգրելու Հայաստանին

Բոլոր շանսերն ունեինք Արցախը ճանաչելու անկախ պետություն և ինտեգրելու Հայաստանին
30.08.2023 | 12:32

Բայց ոչ միայն դա չարեցինք, այլև հասարակությանը, վախի ու տագնապի մթնոլորտում պահելով, սնուցեցինք, որ այդպիսով ձեռնոց կնետենք ամբողջ աշխարհին, վերջնագիր կներկայացնենք նրան։

Եթե այդպես էր, մենք արդեն ձեռնոց էինք նետել՝ ազատագրելով մեր պատմական հողերը, ստեղծելով անվտանգության գոտի, որի դիմաց ՄԱԿ անվտանգության խորհուրդը, ռազմական գործողությունների ընթացքում, չորս բանաձև էր ընդունել մեր դեմ։

Այո, մեր գոյության և կենսական իրավունքների հաստատման համար մեզ թող կոչեին «»օկուպանտ, «»ագրեսոր, նույնիսկ՝ «»քաղաքակրթության թշնամի։ Հազարամյականերով կրած զրկանքների դիմավ դա կդիտվեր արդար հատուցում, արդարության վերականգնում, եթե մենք մինչև վերջ հավատարիմ մնայինք մեր Դատին և Ուխտին։

Բայց՝ ոչ, կեսից հասկացանք, որ մենք պարզունակ մաքսիամալիստներ ու արկածախնդիրներ ենք, որոնք հատել են միջազգային իրավունքի սահմանը, ուստի պետք է նահանջել, զիջել մասը՝ պահել ամբողջը։

Մենք բաց թողեցինք պատմական պահը Արցախն անկախ ճանաչելու, մենք դա բաց թողեցինք՝ սա ամենացավալի հետահայաց արձանագրումն է։ Արցախը դեֆակտո անկախ էր արդեն, մնում էր կնիքը դնել և պահել այն։

Միջազգային իրավունքով կազմավորումը կարող է համարվել անկախ պետություն, եթե ունի 4 հատկանիշ։ Արցախը բավարարում էր այդ բոլոր պահանջները։ Նա ուներ և՛ սահմանված տարածք, և՛ մշտական բնակչություն, և՛ պետական ինստիտուտներ, և՛ արտաքին հարաբերություններ։ Արցախը 1994թ Բուդապեշտի գագաթնաժողովում հանդես էր գալիս որպես հակամարտության կողմ, ստորագրել էր միջազգային պայմանագրեր, ուներ ներկայացուցչություններ։

Հիմա հրեաները մեզ նայում և խորահայաց ժպտում են...

Նրանք 1967թ Սիրիայից գրավեցին Գոլանը, որի հետևանքով մոտ 100 հազար սիրիացի լքեցին իրենց տները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դա համարեց օկուպացիա և պահանջեց, որ Իսրայելը վերադարձնի այն։ Բայց Իսրայելը ոչ միայն չվերադարձրեց, այլև շարունակաբար ինտեգրեց իր պետությանը և հասավ նրան, որ 2019 թվականին, ԱՄՆ-ի նախագահի հրամանագրով, Գոլանը ճանաչվեց Իսրայելի անբաժանելի մաս։ Խնդիրը գոյաբանական է, քանի որ Գոլանը այդքան անհրաժեշտ է Իսրայելին։

Նույնն էլ Արցախը՝ մեզ համար, մի տարբերությամբ, որ Արցախը ոչ միայն մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն է, այլև՝ մեր միջնաբերդն ու անառիկ ամրոցը։

Սա մեր նորագույն պատմության մեծագույն սխալն էր, որի համար մենք այսօր պատասխան ենք տալիս, որի հանար սերունդներն են պատասխան տալու:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ