ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Անհատի կուլտը սարքվում է, առաջին հերթին, գրագետ ու գիտուն ստրկամիտներով

Անհատի կուլտը սարքվում է, առաջին հերթին, գրագետ ու գիտուն ստրկամիտներով
28.08.2023 | 08:05

Անհատի կուլտի առաջացման առաջին պայմանը մարդկանց ստրկամտությունն է։

Հենց ստրկամտությունը, ոչ թե տգիտությունը, քանի որ անհատի կուլտը սարքվում է, առաջին հերթին, գրագետ ու գիտուն ստրկամիտներով։

Այս իմաստով, տգետները հետո են ներքաշվում երկրպագության պրոցեսի մեջ՝ նայելով ու սովորելով իրենցից բարձր կանգնած հեղինակություններից։

Ըստ որում, մարդկանց կուլտի առարկա դարձնելը չի սահմանափակվում, ասենք, Ստալինով կամ Մաոյով, այլ ունի հիերարխիկ բնույթ, և այդ հիերարխիայում շատերն են փորձում իրենց համար մի փոքրիկ կուլտ ստեղծել ու պզտոր ջրում ձուկ բռնել։

Ճիշտ նույն մեխանիզմներով, անկախ գործունեության ոլորտից, ստեղծվում է երբեմն դեպի կուլտն անցնող վերաբերմունքի մթնոլորտ որոշ մարդկանց շուրջը, որի առաջացմանը նպաստում են հենց իրենք՝ հերոսներն ու նրանց շրջապատը։

Մասնավորապես, եթե որևէ ազդեցության ոլորտ չունեցող կիսապրոֆեսիոնալ մեկին իր ոչ պրոֆեսիոնալ շրջապատը սկսում է անվանել հանճարեղ, պետք է իմանալ, որ գործ ունենք որևէ միկրոկուլտային երևույթի հետ։

Մանավանդ վերջերս, հատկապես հումանիտար ոլորտներում և արվեստի բնագավառում, կասկածելիորեն շատացել է ,,հանճարեղ բառի օգտագործումը, իսկ տաղանդավոր բոլորն են. մեկ մեկ էլ անտեղյակ մարդիկ սխալվում և հանճարեղին տաղանդավոր են ասում։

Նմանատիպ մշուշապատ կուլտով շրջապատված են նաև թաղային հեղինակությունները ամենուր, ինչպես նաև՝ մեզ մոտ։

Մեզ դեպի իրական կյանք կարող է վերադարձնել միայն մտրակը, լինի դա դրական կամ բացասական մտրակ։

Մարդկային համակարգերի չափն ու մեծությունը արտակարգ կարևոր գործոններ են, որոնց ինչ-որ կրիտիկական չափից փոքր լինելու դեպքում մարդկանց խումբը պետություն չի կարողանում դառնալ։

Նայեք, թե ինչքան նման են փոքր ժողովուրդների ճակատագրերը, եթե նույնիսկ նրանք թուրք հարևան չունեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4737

Մեկնաբանություններ