Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Չհայտարարված պատերազմի մեկնարկը

Չհայտարարված պատերազմի մեկնարկը
06.01.2015 | 15:47

Ամանորյա սեղաններին ու հատկապես այսօր մեր Տիրոջ՝ Հիսուս Քիրիստոսի ծննդյան օրը, մենք խաղաղություն ենք հայցում, Աստծուց խնդրում ենք երջանկություն ոչ միայն մեր ժողովրդի ու զինվորի, այլ նաև՝ բարեկամ հարևանի ու ոչ այնքան հարազատ դրկիցի համար: Ես խաղաղության համոզված կողմնակիցն եմ, դրա մեջ եմ տեսնում Հայաստանի, տարածաշրջանի զարգացման բանալին: Բայց իմ պատկերացրած խաղաղությունն արժանապատիվ է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր նպատակի անհրաժեշտության գիտակցման վրա: Ես պացիֆիստ չեմ, որ խաղաղություն պահանջեմ նույնիսկ այն ժամանակ, երբ իմ եղբայրները, անմեղ եղբայրները սահմանին զոհվում են, երբ չհայտարարված պատերզամը կարող է տանել այնքան զոհեր, որ համարժեք լինեն միայն հայտարարվածին, երբ նոր տարվա ընդմաենը հինգ-վեց օրերին մենք հողին ենք հանձնում չորս հայորդու մարմիններ:
Իլհամ Ալիևի քաղաքականության ուսումնասիրությունը բերում է եզրակացության, որ նա չի սահմանափակվելու լոկալ միջադեպերով ու ձգտում է որակապես վիճակ փոխել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Նման եզրակացության համար կան մի քանի հիմնավոր պատճառներ: Առաջինը՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն է, անվերահսկելիության վիրուսի տարածումը, որն սկսվեց Ուկրաինայից ու տարածվում է այլ ռեգիոններ: Խաղաղությանն ուղղված միջազգային առանց այն էլ խախուտ երաշխիքները դժվարությամբ են գործում կամ էլ ընդհանարապես չեն գործում: Իր որդուն հողին հանձնող սգակիր ծնողի համար բացարձակապես սփոփանք չեն միջնորդների դատապարտող, անհասցե հայտարարությունները:
Երկրորդ, նավթի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակն Ալիևին հուշում է, որ նավթի գործոնը մեկ-երկու տարի հետո կարող է չաշխատել, այդ ֆենոմենով այլևս չի կերակրվելու նույնիսկ ադրբեջանական հասարակությունը, որն անարդարությունների ու կեղեքման օբյեկտ է դարձել: Արդ, Ալիևը շտապում է՝ մի կողմից փորձելով բեկել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը, մյուս կողմից՝ կոնսոլիդացնել իր հասարակությանը:
Երրորդ, Ադրբեջանում մեկուսացվում, խոշտանգվում, անմարդկային բռնության են ենթարկվում բոլոր այն մարդիկ, որոնց համար խաղաղությունը թանկ է, ովքեր հասկանում են, որ բռնապետությունն առաջընթացի թշնամին է: Ըստ այդմ, բոնապարտիզմով տառապող կրտսերը հասարակական գիտակցության մեջ սերմանում է պատերազմի անխուսափելիության գիտակցությունը:
Եվ վերջապես, Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցված բռնել է միջազգային հանրությունից մեկուսանալու քաղաքականությունը, ինչի դրսևորումը դարձավ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի գրավումն իրավապահների կողմից՝ ամենաավտորիտար մեթոդներով՝ զուգակցված ասիական մենթալիտետին բնորոշ մուղամով: Սա անվերահսկելի է դարձնում Ալիևին՝ անկախ այն հանգամանքից, թե ում «ականջներն» են երևում նրա հետևում՝ Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, թե՞ երկուսինը միասին:
Ուրեմն, այն, ինչ մենք տեսնում ենք 2014-ի օգոստոսից՝ պատահականություն չէ, այլ՝ ադրբեջանական քաղաքականության փոփոխություն, նոր քաղաքականության ռեալիզացիա: Ընկերներիցս մեկը միանգամայն ճիշտ է, երբ ասում է, որ այսպես շարունակվելու դեպքում տարին փակելու ենք 500 զոհով: Ընդ որում, էդ տղերքը, էդ հրաշալի տղերքը զոհվելու են չձևակերպված մոտիվացիայով, չարդարացված մարտավարության պատճառով: Ադրբեջանը, ցավոք, հասկանում է միայն հարկադրանքի, պարտադրանքի, անելանելի իրավիճակում խաղաղություն մուրալու լեզուն: Ուրեմն, նրա համար պետք է ստեղծել հենց այդ միջավայրը, այդ պայմանները՝ վերանայելով մեր բանակի այսօրվա մարտավարությունը: Վստահ եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ադեկվատ է, ճիշտ կգնահատի ստեղծված իրավիճակը, ու լրացուցիչ հուշարարության կարիք չկա:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ