Երեկ մեր գործընկեր ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ դարձավ… Տղամարդկանց պարագայում տարիքը նրբանկատորեն շրջանցելու հայտնի կանոնը չի գործում, ուստի կարող ենք ասել: Դարձավ 55 տարեկան: Ոսկե հասակ` երկու կլորիկ հինգերով: Մեկը` արդեն ապրածի, մյուսը` գալիք տարիների համար:
«Իրատես de facto»-ն շնորհավորում է սիրելի հոբելյարին, մաղթում պինդ առողջություն և մեկը մյուսին չկրկնող օրերի ձիգ շարան:
Ներդաշնակությունն ու սերը թող լինեն օջախիդ մշտական «բնակիչները», սիրելի Համլետ: