Անկախության տարիներին դու այն քչերից էիր, որ մնացիր անկախ ու մաս չկազմեցիր իշխանավորների շքախմբին: Դու ինքդ էիր իշխանը՝ հպարտ, ինքնասածի, ինքնավայել...
Երբ ես իմ Հողում, իմ Հայրենիքում էի, ամեն ինչ լուծելի ու հաղթահարելի էր թվում, որովհետև այն հողը, որի վրա ոտքդ ես դնում, հաղորդում է այդ ինքնավստահությունը, ինքնահարգանքը, անպարտելիության զգացողությունը:
Էն, որ ես ձմերուկը կտրելիս մի քիչ խորն եմ բռնում, կլեպի սպիտակից մի քիչ դուրս ա գալիս կարմիր միջուկի հետ, էդ նրանից չի, որ քծիբ եմ։ Չէ՛, պարզապես կտրելիս հիշում եմ, թե ոնց էի 12-կիլոյանոց հսկա ձմերուկը տանջվելով հինգերորդ հարկ բարձրացնում...
Մի անգամ Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողովի ժամանակ ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է Վիկտոր Համբարձումյանին և վերջինս հարցնում է.
-Ընկեր Գորբաչով, Դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:
Դուք հնձան տեսե՞լ եք: Ես տեսել եմ, իմ պապական տան նկուղում: Հայրս ու հորեղբայրս ընտրանի խաղողը բերում, լցնում էին այնտեղ, բոբկացած մտնում էին մեջը ու սկսում էին տրորել հազարավոր ողկույզները, իսկ մենք` փոքրերս, հավաքվում էինք ծորակի մոտ և նայում էինք, թե ինչպես էր պղտոր, փրփրուն հյութը գուռից հոսում դույլերի մեջ:
Շոգագետներն ու ուշագնացաբաններն ասում են՝ տնից դուրս մի՛ եկեք, ջրագետներն ասում են՝ օրական ձեր մարմնի քաշին հավասար ջուր խմեք, հրշեջները հորդորում են դյուրավառ նյութերի մոտ բարձր չծիծաղել։ Քաղաքն արևային պաշարման ա ենթարկվել։
...Ստամբուլ, Երկրորդ աշխարհամարտին տարիներն էին: Փողոցին մեջ փոխված էին խաղերն անգամ: Պատերազմ-պատերազմ կխաղային շատերը. մեկը կըլլար գերմանացի, ուրիշ մը՝ ռուս, անգլիացի, ամերիկացի, ու կռիվը անպակաս էր միշտ:
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...