-
05.07.2013|
14:33
Շատ տարօրինակ վիճակում ենք հայտնվել: Բոլորը բերանները ջուր են առել ու լռում են, ավելի ճիշտ, գերադասում են չխոսել: Խոսելուց էլ այնպես են հիմնավորում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, որ սիրտդ խառնում է: Ավելի հետաքրքիր է «Ռուսաստանի հայերի միության» վիճակը:
-
05.07.2013|
12:20
Շամպինիոնը մի շարք սննդարար ուտեստների շարքում կարևոր և անփոխարինելի բաղկացուցիչ մաս է կազմում:
Այն ոչ միայն ունի յուրահատուկ համ ու հոտ, այլև անառարկելիորեն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Դաշտային շամպինիոնում գոյություն ունեցող սպիտակուցները կարելի է համեմատել մսի և ձվի հետ: Նրանում առկա սպիտակուցները շատ լավ և արագ կլանվում են մադու օրգանիզմում, իսկ 18 ամինաթթուները իսկապես այդ մթերքը դարձնում են անփոխարինելի:
-
04.07.2013|
21:44
Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան քաղաքագետ-տեսաբանները փորձում են հիմնավորել այն տեսակետը, ըստ որի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Թուրքիայի պարագայում վերջինիս ծավալապաշտական ախորժակների և ռազմական ակտիվության սահմանափակմանն է ուղղված:
-
04.07.2013|
21:33
Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
-
04.07.2013|
12:16
Հիմա աշխարհը սատանայի պահանջարկը ունի և ոչ Աստծո, սատանայահպատակության մոլեգնությունը: Սա աշխարհի Վախճանի ժամանակաշրջանն է: Խոյագնա հոգեխանգարման մի հատված. որը չի կարող ունենալ և չունի իր Գրողն ու Մատենագիրը. անկումը հնարավոր չէ մատենագրել:
-
03.07.2013|
17:51
Հուլիսի 5-ին, Գրինվիչի ժամանակով (UTC) 15:00 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամարևահեռ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կմ է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր (ա. մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում, և Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չէ:
-
03.07.2013|
12:45
Ինտերնետի ընձեռած հնարավորությունների և դրական կողմերի մասին գիտենք բոլորս` հեշտ ու արագ ինֆորմացիայի աղբյուր է, կրճատում է սահմանները, երբեմն նույնիսկ այնքան, որ կողքի մուտքում ապրող ընկերուհուդ հետ հաճախ նախընտրում ես սոցիալական ցանցում շփվել: Վիրտուալ այդ տիրույթում աղջիկ-տղա անվերջ «կպցնոցիների» արդյունքում ընտանիքներ են քայքայվում ու ձևավորվում:
-
02.07.2013|
15:08
Հասարակության մեջ մեր ապագա տեղի և դիրքի սկիզբը դրվում է պատանեկության ժամանակ: Բոլորս անցնում ենք շենք, փողոց, թաղ, դպրոց, ԲՈՒՀ (շատերս` բանակ) ճանապարհով: Էս միջավայրից յուրաքանչյուրը ունի իր չգրված օրենքները: Էդ օրենքները, թեթև փոփոխություններով, համարյա նույնն են:
-
01.07.2013|
14:48
Ծնունդդ ժամանակի թելադրանքով էր, գործունեությունդ` հաստատակամ ու անկողմնակալ: Հայաստանի բազմազան մամուլի ընտանիքում քո հնգամյա խոսքուբարքով ձևավորել ես ուրույն ձեռագիր: Խմբագրակազմդ ու լրագրող-աշխատակիցներդ` իրենց անաչառ հոդվածներով, անկոտրում ու յուրահատուկ խոսք ու գրիչ, անուն ու ստորագրություններ ունեն…
-
30.06.2013|
20:42
Հայլուրով լսեցի, որ մտահոգ երիտասարդությունը հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատմամշակութային լավագույն հաղորդումների ժամերը դասավորել օրվա այն ժամերին, որ հեռուստադիտողը կարողանա դիտել: Սերիալներով ծանրաբեռնված եթերը թույլ չի տալիս հեռուստադիտողին նայել ավելի լուրջ, ուսուցանող, պատմամշակութային հաղորդումներ, որոնք առանց այն էլ եթերում շատ քիչ են: