«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հունվարի 27-ը բացառիկ օր է

Հունվարի 27-ը բացառիկ օր է
27.01.2024 | 15:42

51 տարի առաջ այս օրը Գուրգեն Յանիկյանը նոր էջ բացեց հայ իրականության մեջ: Այդ էջի վրա բավականին փոշի է նստել, բայց այն չի փակվել...

Արարատաբաղձ մի պատառիկ ծերունի առյուծի հուշերից.

ՄԵՐ ԱՐԱՐԱՏԸ...

«Մի դեպք պատահեց Երևանում, որն ինձ փաստեց, որ իմ ընտրած ուղին ու ծրագրած գործողությունը ճիշտ են:

Մի առավոտ վաղ էի արթնացել և նստած պատուհանի առաջ՝ նայում էի դեպի Արարատը: Օրը պարզ ու սքանչելի էր: Նոր բարձրացող արևն իր ճառագայթներով լուսավորել էր մեր սրբության գագաթը, որը ծածկված էր ձյունով: Ամեն րոպե տեսարանը փոխվում էր, և կարծես արևի ճառագայթները շոյում էին նրա ձյունազարդ գագաթը, որը հազարավոր զանազան գույնի արտացոլումներով արևին վերադարձնում էր իրեն տված համբույրները:

Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էին և պատրաստվում էին գործի գնալ:

Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը` խաչակնքեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին:

Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՛նչ է ամեն մի հայի համար, նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը»:

Գուրգեն ՅԱՆԻԿՅԱՆ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6032

Մեկնաբանություններ