-
21.10.2023|
22:08
Ե՞րբ քարացա:
Երբ էլ լաց լինելը չօգնե՞ց,
թե՞ երբ աղի արտասուքը ներս հոսեց՝
դուրս ցայտելու փոխարեն...
-
19.10.2023|
22:56
Ծաղրածուն, ծաղրածուն,
հավի նման կչկչան,
կուտ է ուտում իր թառից,
բայց ձուն հեռվում է ածում...
-
17.10.2023|
22:32
Ինչքա՜ն աչքեր կան խուփ,
որ նայում են Աստծուն`
ինչքա՜ն աչքեր...
-
15.10.2023|
22:38
Սա այն միակ քաղաքն է, որ կարող է մեզ հանդուրժել, այն տեղն է, որտեղ մեր մեղքը եղածից փոքր է երևում, մեր սերը` եղածից մեծ, մեր էությունը` եղածից լուսավոր...
-
13.10.2023|
22:48
Քնելուց առաջ բարձս թափ տվեցի. մի ամսվա երազ թափվեց միջից։ Ես էլ ասում եմ՝ ու՞ր են գնում երազներս. դու մի ասա, բարձի մեջ են թաքնվում...
-
10.10.2023|
23:13
Ներկայումս բոլոր սերերը բանտվել են,
չէի ասի, թե միայն քեզ եմ սիրում, իմ հայրենիք,
որովհետև շաբաթ-կիրակի քեզ սիրում եմ թոռնիկներիս նման,
երկուշաբթի՝ իմ չապրած կյանքի գնով եմ սիրում...
-
08.10.2023|
23:11
Եթե դեռ ողջ եմ ես,
ու՞ր են իմ բառերը,
որ հայրենի երկրիս
հարությունն ավետեն...
-
07.10.2023|
23:03
Ես հետ կգամ մի օր խաղաղ լուսաբացին,
որպես կարմիր ծաղիկ՝ կգամ նորից,
ես կբուսնեմ հպարտ քո լեռների լանջին
ու կխմեմ անուշ ցողը առավոտիդ:
-
05.10.2023|
23:10
Հայրենազրկման օրերի մեջ պաղ,
Աստծո որոնման ճամփով ենք անցնում,
ճամփին թեքվել է ծիրանի մի ծառ,
ինչպես դարերից եկած խուլ հարցում...
-
03.10.2023|
23:11
Գուցե դա էլ իր
պատճա՞ռը ունի`
ազգիս հիշելիս
հոգիս թռչում է
դեպի անհունը...