ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լավորվը ըստ, էության ակնարկում է, որ «իրավունքների ամրագրման» համար պայքարն իսկզբանէ դատապարտված է

Լավորվը ըստ,  էության ակնարկում է, որ «իրավունքների ամրագրման» համար պայքարն իսկզբանէ դատապարտված է
24.03.2023 | 21:05

Երբ ձեր իշխանությունները հայտարարում են, որ իրենց պայքարը «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության» համար է, ձայն չկա, բայց հենց Լավրովը ասում է, որ համաձայն են Հայաստանի մոտեցման հետ, միանգամից սկսվում է հիստերիա։

Ժողովուրդ, դուք լա՞վ եք, տեղյա՞կ եք, որ միջազգային հարաբերություններում ձեր կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչներն են պաշտպանում ձեր շահերը։ Այս դեպքում Փաշինյանի ու իր թիմակիցների տեսակետները համարվում են Հայաստանի տեսակետ, է՜ Լավորվն էլ ասում է, մեր համար ձեր տեսակետները ընդունելի են, մեր կողմից էլ կարող ենք նախադեպեր հիշեցնել։

Բայց սա մի կողմ։ Լավրովն իր խոսքի վերջնամասում մի շատ կարևոր հանգամանք է մեջբերում, որի մասին որևէ մեկը չխոսեց, այդ թվում և հատկապես հակառուսական հիստերիկ շարժումներ կատարողները։

ՈՒրեմն` Լավորվը խոսելով Դոնեցկի, Լուգանսկի, Կոսովոյի նախադեպերի մասին, մի շատ կարեւոր հայտարարություն է անում, ասելով որ այս բոլոր դեպքերում կողմերը բարոյականություն և պատասխանատվություն չունեցան, որպեսզի կատարեն իրենց պարտավորությունները, ակնարկելով, որ մեր դեպքում ևս կողմերից մեկը (վստահաբար Ադրբեջանը) չի՛ կատարելու իր կողմից ստանձնած որևէ պարտավորություն։ Ընդ որում պատկերացրեք, այս խոսքը ասում է հենց այն հանդիպման համատեքստում, որտեղ ՀՀ ԱԳՆ նախարարը խոսում է Ադրբեջանի կողմից սեփական պարտականությունները չկատարելու մասին։

Այսինքն, Լավորվը ըստ, էության ակնարկում է, որ «իրավունքների ամրագրման» համար պայքարն իսկզբանէ դատապարտված է, քանի որ Ադրբեջանը չի՛ կատարելու իր պարտավորությունները, հետևաբար այս օրակարգը անպիտան և վտանգավոր է։

Արդյո՞ք սա Լավորվն անում է, որովհետև շատ է սիրում Հայաստանը։ Բնականաբար ո՛չ, բայց այստեղ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը, և ոչինչ ավելին, իսկ ռուսական շահը ենթադրում է մնալ տարածաշրջանում ամեն գնով։

Տարօրինակ մարդիկ ենք, մենք չգիտենք ինչ ենք ուզում, բայց ուրիշների վրա լավ մուննաթ ենք գալիս։ Վաղն էլ ի դեպ Բլինքենին քննադատելու օրն է...

Թե բա Լավորվը Դոնեցկի, Լուգանսկի Կոսովոյի սերբական համայնքի օրինակն է բերում...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7185

Մեկնաբանություններ