ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ավարտվող աշնան ու մոտեցող ձմռան սահմանագծին գարուն է ծաղկել

Ավարտվող աշնան ու մոտեցող ձմռան սահմանագծին գարուն է ծաղկել
30.11.2022 | 07:23

Նկարիչների միությունում բացվել է Մարտիրոս Բադալյանի ցուցահանդեսը։ Ներկայացվածը խելահեղ է բազմաթիվ առումներով, այդ թվում՝ ցուցադրանքի թեմատիկ բազմազանությամբ, ասելիքի խորությամբ, ինչու չէ, նաև թարմությամբ։ Վերջին բնութագրումը կարող է արվեստասերին փոքր-ինչ մոլորության մեջ գցել, քանզի ներկայացված գործերը մեկ անգամ չէ, որ ցուցադրված են եղել։ Հենց գժվելունն էլ այն է, որ դրանք սարսափելի արդիական են ներկայանում մեր այս ժամանակներում, ու դա առաջին հերթին խորը խտացումների արդյունք է։


Մի առանձին գժություն է վարպետի ինքնանկարների ցուցադրումը։ Մի տեղում կուտակված է միանգամից, երևի, մի երկու հարյուր Մարտիրոս, ու ոչ մեկը մյուսին չի կրկնում։
Խելահեղ բան է արվել Նկարիչների միությունում։


Ավարտվող աշնան ու մոտեցող ձմռան սահմանագծին գարուն է ծաղկել։
Գնացեք ցուցահանդես ու խորքային Մարտիրոս տեսեք։
Գնացեք ցուցահանդես ու վարպետության հետ հաղորդակցվելու բերկրանքը վայելեք։
Գնացեք ցուցահանդես ու դրա թարմությունից ինքներդ թարմացեք։


Մարտին Հուրիխանյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 23197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ