«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն

Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն
30.06.2020 | 00:40
Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­ներ Տիգ­րան Գալս­տյանն ու Նա­զե­նի Ղա­րի­բյա­նը, որ 2018-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո պաշ­տո­նա­վա­րել են այն ժա­մա­նակ դեռ գո­յու­թյուն ու­նե­ցող մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նում, այժմ կր­կին պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն: Նա­զե­նի Ղա­րի­բյա­նը, որ մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար Լի­լիթ Մա­կուն­ցի՝ ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար նշա­նակ­վե­լուց հե­տո նա­խա­րա­րի պար­տա­կա­նու­թյուն­ներն էր կա­տա­րում, վեր­ջին շր­ջա­նում իշ­խա­նու­թյա­նը սա­տա­րող, նույ­նիսկ գո­վեր­գող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով է հան­դես գա­լիս: ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նում տեղ չգտ­նե­լուց հե­տո նա ակ­տի­վո­րեն քն­նա­դա­տում էր իշ­խա­նու­թյուն­նե­րին ու ան­կաշ­կանդ խո­սում պաշ­տո­նյա­նե­րի թե­րա­ցում­նե­րից, բայց այժմ բո­լո­րո­վին հա­կա­դիր դիր­քե­րից է հան­դես գա­լիս: «Ի­րա­տե­սի» ու­նե­ցած տե­ղե­կու­թյու­նե­րով՝ Նա­զե­նի Ղա­րի­բյա­նը հա­վակ­նում է գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­նե­րից մե­կի փոխտ­նօ­րե­նի պաշ­տո­նը զբա­ղեց­նե­լուն:
Մյուս նախ­կին փոխ­նա­խա­րար Տիգ­րան Գալս­տյա­նը, ի տար­բե­րու­թյուն Ղա­րի­բյա­նի, իր գնա­հա­տա­կան­նե­րում կամ ե­լույթ­նե­րում շատ ա­վե­լի զուսպ է: Ճիշտ է, չի քն­նա­դա­տում, բայց ակն­հայ­տո­րեն չի էլ ձո­ներ­գում իշ­խա­նու­թյա­նը: Մեր աղ­բյու­րի փո­խանց­մամբ՝ Գալս­տյա­նը քա­ղա­քա­շի­նու­թյան կո­մի­տեի նա­խա­գա­հի պաշ­տո­նին է հա­վակ­նում, որ Վա­հագն Վեր­մի­շյա­նի ձեր­բա­կա­լու­թյու­նից հե­տո թա­փուր է մնա­ցել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ