«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հին ա­վան­դույ­թով սր­բա­գործ­ված

Հին ա­վան­դույ­թով սր­բա­գործ­ված
12.06.2020 | 02:49

ՀԱ­ՄԱՍ­ՏԵ­ՂՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ ԱՆ­ԴԻՆ, ՇՔԱԶ­ԳԵՍ­ՏԸ ՀԱ­ԳԻՆ


Սե­բաս­տիա, Գյում­րի, Երևան։ Է­դուարդ Արծ­րու­նյանի ա­կուն­քը Սե­բաս­տիան էր։ Ջար­դե­րից մա­զա­պուրծ Արծ­րու­նյան­նե­րը 1920-ին հաս­տատ­վե­ցին Գյում­րի քա­ղա­քում։ 1929-ի տա­րե­վեր­ջին ծն­վեց 20-րդ դա­րի հայ գե­ղան­կար­չու­թյան ա­մե­նաանշ­փո­թե­լի վար­պետ­նե­րից մե­կը՝ Է­դուարդ Արծ­րու­նյա­նը. գե­ղար­վես­տա­կան մա­կա­նու­նը՝ Ա­ծան։ Այս յու­րօ­րի­նակ մա­կան­վա­նը դեռ կանդ­րա­դառ­նանք։ Նկար­չա­կան շնոր­հը ու՞ր պետք է ու­ղեկ­ցեր ման­կու­թյու­նից պա­տա­նե­կու­թյուն քայ­լող անհ­նա­զանդ ման­չին, ի­հար­կե՝ Մեր­կու­րո­վի ան­վան գե­ղար­վես­տի դպ­րոց, որն ա­վար­տե­լով՝ 1944-ին նա ճա­նա­պարհ­վում է մայ­րա­քա­ղաք, սո­վո­րում երկ­րի մշա­կու­թա­յին նշա­նա­վոր հաս­տա­տու­թյու­նում՝ Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նում։ 1951-ին ու­սում­նա­ռու­թյան ան­հագ փա­փա­գը ե­րի­տա­սարդ Արծ­րու­նյա­նին հասց­նում է Լե­նինգ­րադ, ուր նա սո­վո­րում է ՍՍՀՄ գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յին կից Ի­լյա Ռե­պի­նի ան­վան գե­ղան­կար­չու­թյան, քան­դա­կա­գոր­ծու­թյան և ճար­տա­րա­պե­տու­թյան ինս­տի­տու­տի գե­ղան­կար­չու­թյան ֆա­կուլ­տե­տում, ա­վար­տում է ու­սու­մը 1957-ին՝ գե­րա­զան­ցու­թյան դիպ­լո­մով։ Նույն տա­րում մաս­նակ­ցում է հա­մա­միու­թե­նա­կան ցու­ցա­հան­դե­սի՝ Մոսկ­վա­յում։
Նրա կյան­քի ըն­թաց­քը բեկ­բե­կուն էր և անց­նում էր Լե­նի­նա­կան-Երևան, Լե­նինգ­րադ-Երևան, Մոսկ­վա-Երևան ու­ղեծ­րով։ Գե­ղան­կար­չա­կան ձիր­քը ան­բե­կա­նե­լի էր, ուս­ման տեն­չը՝ հաս­տա­տուն, կեր­պար­վես­տի ըն­կա­լում­ներն ու ընդ­գր­կում­նե­րը՝ անս­պա­սե­լի։ Փայ­լուն ու­նա­կու­թյուն­նե­րի տեր գե­ղան­կա­րի­չը Մոսկ­վա­յում աշ­խա­տում է «Պլա­կատ» հրա­տա­րակ­չու­թյու­նում՝ նշա­նա­կա­լի գոր­ծեր ստեղ­ծե­լով պլա­կա­տա­յին ար­վես­տում։ 
Կա­նայք ու­ղեկ­ցել են Արծ­րու­նյա­նին ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում։ Հենց այս­տեղ է ուր­վագծ­վում նրա ա­զատ ա­րար­ման սկզ­բուն­քը, երբ նա նր­բո­րեն խախ­տում էր խոր­հր­դա­յին սոց­ռեա­լիզ­մի սահ­ման­նե­րը, պատ­կե­րե­լով դե­ռա­տի հա­յու­հուն ողջ ազն­վա­կան հմայ­քով, դի­ցուք, գոր­ծա­րա­նա­յին հա­կա­գե­ղա­գի­տա­կան մի­ջա­վայ­րում («Երևա­նի կաշ­վի գոր­ծա­րա­նում, հեր­թա­փո­խի վեր­ջը», 1980 թ.)։ Միևնույն հա­յե­ցի հմա­յուն ազն­վա­կա­նու­թյամբ են պա­րուր­ված «Սպա­սում» կտա­վի աղ­ջի­կը (1965 թ.) ջրա­ղաց այ­ցե­լած կա­նայք («Ջրա­ղա­ցում», 1966 թ.), խիստ հայ­կա­կան գյու­ղի բա­նուկ մի հատ­վա­ծում մի պահ կանգ ա­ռած, անս­կիզբ ու ան­վերջ զրույ­ցով տար­ված կա­նայք («Զրույց», 1966 թ.) և վե­հա­պանծ իշ­խա­նու­հու խո­րա­թա­փանց հա­յաց­քով աշ­խար­հը դի­տող հա­յու­հին («Գեղջ­կու­հու դի­ման­կա­րը», 1970 թ.)։

Նա­խորդ դա­րի 60-ա­կան­նե­րին տա­ղան­դա­շատ վար­պետ­նե­րի հա­մաս­տե­ղու­թյունն էր հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի խա­ղադ­րույք­ներ սահ­մա­նում՝ հա­վա­տա­րիմ մնա­լով ազ­գա­յին կեր­պար­վես­տի որ­դան կարմ­րով նա­խանշ­ված ու­ղի­նե­րին։ Ար­վես­տա­բա­նա­կան մտ­քի և լեզ­վի հա­մար այդ շր­ջա­նը ոս­կե­դար էր. անկ­րկ­նե­լի Հեն­րիկ Ի­գի­թյա­նը Օ­լիմ­պոս էր բարձ­րաց­րել նո­րա­հայտ Մի­նաս Ա­վե­տի­սյա­նին, զա­տել էր նրան ժա­մա­նա­կից և կա­ռու­ցում էր զուտ մի­նա­սյան մի պատ­վան­դան։ (Մի­նասն ա­րա­րում էր՝ պատս­պար­վե­լով ա­ներևույթ վա­րա­գույ­րով, ո­րի մի ե­րե­սին հիա­ցումն էր, մյու­սին՝ մեր­ժու­մը)։ Ի­րենց ար­վես­տա­բան­ներն ու­նեին Վրույր Գալս­տյանն ու Մար­տին Պետ­րո­սյա­նը, Ալ­բերտ Պար­սա­մյանն ու Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նը, մյուս­նե­րը։ Արծ­րու­նյանն իր վրձ­նագ­րով և մտա­ծո­ղու­թյամբ այս հա­մաս­տե­ղու­թյու­նից դուրս էր, բայց վե­րել­քա­յին ժա­մա­նա­կի լու­սանց­քում չէր, ա­ռաջ­նա­դիր­քում էր, գնա­հատ­ված էր և՛ Մոսկ­վա­յում, և՛ Երևա­նում։ Մոսկ­վա­յում գու­ցե ա­վե­լի շատ։ (Ըստ էու­թյան, Է­դուարդ Արծ­րու­նյանն այդ­պես էլ չու­նե­ցավ իր ար­վես­տա­բա­նը)։ 1963-1974 թվա­կան­նե­րին նա մաս­նակ­ցում է Մոսկ­վա­յում կա­յա­ցած գե­ղան­կար­չու­թյան և գրա­ֆի­կա­յի բո­լոր հա­մա­միու­թե­նա­կան ցու­ցա­հան­դես­նե­րին, շա­հում է մր­ցա­նակ­ներ, ար­ժա­նա­նում պատ­շաճ ու­շադ­րու­թյան։ 1989 թվա­կան. «Հա­րյուր աշ­խա­տանք» ան­հա­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վեր­ջին հա­մա­միու­թե­նա­կան մեծ ցու­ցա­հան­դեսն էր Մոսկ­վա­յում, գե­ղար­վես­տա­կան հս­կա ժա­ռան­գու­թյուն ամ­բա­րած կայս­րու­թյու­նը լքում էր պատ­մու­թյան ըն­թաց­քը և շո­գե­քար­շի վեր­ջին սու­լոց­նե­րին ու ծխա­քու­լա­նե­րին հրա­ժեշտ տա­լով՝ հան­գր­վա­նում էր փա­կու­ղում։ Այս ցու­ցա­հան­դե­սում Է­դուարդ Արծ­րու­նյանն ար­ժա­նա­նում է ար­ծա­թե մե­դա­լի 100 ընտ­րյալ­նե­րի լե­գեո­նում։ Ան­վե­րա­պա­հո­րեն կա­րող էր ար­ժա­նա­նալ ոս­կե մե­դա­լի, բայց սա էա­կան չէ։ Ոս­կե­փայլ գույ­նե­րը հա­ճախ են խո­րի­մաստ լա­վա­տե­սու­թյամբ տո­գո­րում այս տա­ղան­դա­վոր վար­պե­տի աշ­խա­տանք­նե­րը։ Ա­հա «Տա­շի­րի բա­կա­յին շու­կան» (2003)։ Կտա­վի հիմ­նա­կան մա­կերևույ­թը (հո­ղը և շու­կա­յա­մերձ տու­նը) դեղ­նա­փո­շի-ոս­կե­գույն է, հա­մալր­ված կար­միր ոս­կով։ Նրա գու­նաշ­խար­հը, առ­հա­սա­րակ, բազ­մա­բո­վան­դակ է։ 1951-ին, երբ ու­սա­նում էր Լե­նինգ­րա­դում, վրձ­նում է ե­րի­տա­սարդ բնոր­դու­հու, ակն­հայ­տո­րեն սլա­վո­նու­հու, սլա­վո­նա-ռու­սա­կան ընդ­գծ­ված գու­նամ­տա­ծո­ղու­թյամբ։ Կեր­պար­վես­տում, առ­հա­սա­րակ, չկա մի ո­լորտ, ո­րում խո­րա­սուզ­վել է Արծ­րու­նյա­նը և չի կեր­տել փայ­լուն գոր­ծեր։ Բայց և այն­պես նրան երբևէ չեն մե­ծա­րել դղր­դուն ա­ծա­կան­նե­րով։ Գու­ցե պատ­ճա­ռը նրա չվեր­ջա­ցող ման­կու­թյունն էր, մինչև կյան­քի ա­վար­տը 2012-ին, նա նույն ա­նա­ղարտ էակն էր, ա­նա­ղարտ, ան­կա­շառ և ըմ­բոստ, ե­թե ինչ-որ ան­հար­կի բան էր նրան պար­տադր­վում։ Կար­դանք ար­վես­տա­բան Մա­րի­նա Ստե­փա­նյա­նին՝ թեր­թե­լով վեր­ջի­նիս գրած նա­խա­բա­նը. «Է­դուարդ Արծ­րու­նյան» պատ­կե­րա­գր­քից. «Արծ­րու­նյա­նի նա­տյուր­մորտ­նե­րը հա­մակ­ված են կեն­սու­նակ, տո­նա­կան ու­ժով։ Բնու­թյան պարգևած տվյալ­նե­րը, ծա­ղիկ­նե­րը աչ­քի են զար­նում չա­փա­զանց ճո­խու­թյամբ ու շքե­ղու­թյամբ։ Նրանք գրա­վում են նկար­չին ի­րենց գե­ղեց­կու­թյան քմա­հա­ճու­թյամբ։ Եվ նա, ա­սես ա­նակն­կա­լի գա­լով այդ ա­ռա­տու­թյու­նից, սկ­սում է նկա­րել ա­րագ, ան­հա­գո­րեն՝ փոր­ձե­լով տե­ղա­վո­րել և պա­հել կտա­վի մա­կե­րե­սին դեղ­ձե­րի, սե­խե­րի, խն­ձոր­նե­րի այդ գու­նա­յին է­ներ­գիան»։ Նա մի՞­թե չէր ար­ժա­նա­վո­րե­լու կնո­ջը, որ­պես բնու­թյան ար­տերևույթ, ապ­րող մեր կող­քին և ա­րա­րող ա­մե­նուր՝ խո­հա­նո­ցում, մկր­տու­թյան ժա­մա­նակ, թե ե­րե­խա­յին լո­ղաց­նե­լիս։ Կի­նը ա­րար­ման պտուղ է, սա նկար­չի հա­վա­տո հան­գա­նակն է։
Իսկ հայ երևե­լի­նե­րից հատ­կա­պես մեծն վար­դա­պետն է գրա­վել Արծ­րու­նյա­նին։ Դար­ձյալ ունկ­նդ­րենք Մա­րի­նա Ստե­փա­նյա­նին. «Հին ա­վան­դույ­թով սր­բա­գործ­ված Կո­մի­տա­սի թե­ման անս­պառ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ըն­ձե­ռում։ Արծ­րու­նյա­նը մարմ­նա­վո­րել է եր­գա­հա­նի կեր­պա­րը՝ հա­վա­տա­րիմ մնա­լով իր ար­տա­հայտ­չա­լեզ­վին։ Գոր­ծո­ղու­թյու­նը վերս­տին ծա­վա­լե­լով փոքր տա­րա­ծու­թյու­նում, նկա­րի­չը ձգ­տում է ստեղ­ծել դրա­մա­տիկ լար­վա­ծու­թյուն։ Կո­մի­տա­սի ֆի­գու­րը հետ է քաշ­ված կտա­վի խոր­քը, դա­դա­րում է գե­րիշ­խել և ա­զա­տում է ա­ռա­ջին պլա­նը՝ թանձր մթն­շա­ղում թոն­րի շուր­ջը ծվա­րած, ինք­նա­մո­ռաց եր­գող չորս ե­րե­խա­նե­րի հա­մար։ Կո­մի­տա­սը լսում է նրանց թաքն­վե­լով, եր­կյու­ղե­լով խրտ­նեց­նել նրանց ան­կեղ­ծու­թյու­նը՝ կենտ­րո­նա­ցած, նե­րամ­փոփ­ված իր մեջ և այդ շի­նու­թյան կի­սա­խա­վա­րում»։

Ա­ԾԱՆ. ՄԱ­ԿԱ­ՆՈՒՆ՝ ՎԱՍՆ Ա­ՌԱ­ՏՈՒ­ԹՅԱՆ
Նրա մա­կա­նու­նը Ա­ծան էր։ Կն­քա­հայ­րե­րը նկա­տի էին ու­նե­ցել Է­դուարդ Արծ­րու­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան խն­դա­սիրտ տա­րեր­քը, նկա­րում, ստեղ­ծա­գոր­ծում էր ա­րագ և կեն­սա­լիցք, ա­սես գույ­նզ­գույն հավ­կիթ­նե­րով էր լիաց­նում շր­ջա­պա­տը և «ա­ծում էր» կեր­պար­վես­տի սքան­չե­լիք­ներ։
Նրա հետ աշ­խա­տած նկա­րիչ­նե­րը հի­շում են. մի ան­գամ տա­րա­ծա­կան պլա­կա­տի պատ­վեր կար, պետք էր կեր­տել Ի­լյի­չին։ Դժ­վար խն­դիր էր։ Նախ, բնավ հա­ճե­լի չէր վերս­տին «դա­վել» վրձ­նին և ներ­կապ­նա­կին, այլ կերպ ա­սած՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­րաշ­տի մեջ ընկ­ղմ­վել (թե­կուզ ա­կա­մա, և թե­կուզ հո­նո­րա­րը բա­վա­կա­նին բարձր էր)։ Միա­ժա­մա­նակ դժ­վար էր բա­վա­րա­րել Լե­նի­նի կեր­պա­րը քն­նա­խույզ վեր­լու­ծող կու­սակ­ցա­կան բո­սե­րի ճա­շա­կը։ Արծ­րու­նյանն ան­վր­դով աշ­խա­տում էր, պատ­վե­րը պետք էր ա­վար­տել նա­խանշ­ված ժամ­կե­տում։ Եվ ա­հա նկա­տե­լով գոր­ծըն­կեր­նե­րի վա­րա­նու­մը, ա­ջով շա­րու­նա­կում է նկա­րել, վերց­նում է մեկ այլ վր­ձին և ձախ ձեռ­քով (ի դեպ, ա­ռանց կտր­վե­լու հիմ­նա­կան գոր­ծից), մի քա­նի րո­պեում պատ­կե­րում է Ի­լյի­չի ան­մո­ռաց կի­սա­դե­մը։

Նկա­րիչ­նե­րի սե­րը Է­դուարդ Արծ­րու­նյա­նի նկատ­մամբ մշ­տա­նո­րոգ է։ Կա­րող ենք դի­մել և՛ նրա սերն­դա­կից­նե­րին, և՛ ե­րի­տա­սարդ սերն­դին (ընդ ո­րում, հա­րյու­րա­վոր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի), խնդ­րե­լով բնու­թագ­րել Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Է­դուարդ Արծ­րու­նյա­նին՝ որ­պես ստեղ­ծա­գոր­ծո­ղի և ան­հա­տի։ Բո­լո­րի պա­տաս­խա­նը մեկն է՝ հիա­ցա­կան։
Հայ ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյա­նը գրե­թե ան­ծա­նոթ են նրա հո­յա­կապ գոր­ծե­րը։ Այ­նինչ անհ­րա­ժեշտ է որմ­նան­կա­րել նրա մի քա­նի գործ և նվի­րել երկ­րին։ Զի նա երկ­րի նկա­րիչն էր։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. Միան­գա­մայն հա­մոզ­ված, որ ոչ ներ­կա կա­ռա­վա­րու­թյու­նը, ոչ էլ քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րը չեն արժևո­րե­լու Է­դուարդ Արծ­րու­նյա­նի ար­վես­տը (ինչ­պես որ չեն արժևո­րել Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նին և Հա­կոբ Գյուր­ջյա­նին, Վրույր Գալս­տյա­նին ու Հրա­չյա Հա­կո­բյա­նին...), ան­տե­ղի եմ հա­մա­րում նրանց դի­մե­լը՝ հար­ցի լու­ծու­մը ակն­կա­լե­լով «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նից։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ