-
05.12.2013|
11:28
Դժվար է հավատալ, թե մի քանի օրից կլրանա քառորդ դարն այն չարաղետ երկրաշարժի, որ պատուհասեց նաև իմ ծննդավայր Լենինական-Գյումրին:
-
04.12.2013|
16:58
Ինձ մեղավոր եմ համարում, որ Շանթի հետ երկար զրուցել չհասցրեցի։ Գուցե կարողանայի կանխել այն, ինչ տեղի ունեցավ։ Երկար ժամանակ չէի գրում՝ կրքեր չբորբոքելու, չշահարկելու ու չշահարկվելու համար։ Ձևի մեջ՝ Շանթը սխալ էր, բովանդակության մեջ՝ ճիշտ ու զուլալ, իրա պես խենթ:
-
03.12.2013|
14:14
Թող որևէ մեկն այլևս չհայտարարի, թե սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն առանց ժողովրդի կամքը հարցնելու, ինքնակամ որոշում է կայացրել՝ ՄՄ (մաքսային ճահիճ) մտնելու մասին։ Այդ որոշումը կայացնելիս նա իր թիկունքում ունեցել է ՀՀ ազգաբնակչության, այդ թվում, այսպես կոչված, քաղաքական ուժերի լուռ համաձայնությունը։
-
02.12.2013|
15:39
Հիշում եմ, երբ Երևանի կենտրոնում պետք է տեղադրվեր Առնո Բաբաջանյանի արձանը, ի՜նչ աղմուկ բարձրացավ: Իրականում այդ գործը, հեղինակի` Բեջանյանի լավագույն ստեղծագործություններից մեկն էր: Սակայն անտեղի, արհեստականորեն բարձրացված աղմուկը ստիպեց հեղինակին արձանի վրա, ըստ իս, անտեղի և անիմաստ որոշակի փոփոխություններ իրականացնել:
-
02.12.2013|
11:08
Մեր իրար փոխարինած բոլոր երեք վարչախմբերի ամենանենգ հանցանքն այն է, որ Հայաստանի բնակչությանը հետևողականորեն ծայրաստիճան հոգնած ու ամեն ինչից զզված ժողովրդի վերածեցին:
-
01.12.2013|
12:49
Չեմ հիշում, թե մեր կյանքը երբ է մեկ էլ էսքան իմիտացիոն եղել: Իշխանավորները ձև են անում, թե կառավարում են, ընդդիմությունը ձև է անում, թե ընդդիմանում է ( կարևոր չէ՝ ինչի, ամեն մինի թեմա էլ փրկություն է տվյալ դեպքում), լրագրողները շատ կարևոր «սենսացիաներ» են երկնում, իբր լուրջ գործով են զբաղված:
-
30.11.2013|
11:22
Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ է տալու Հայաստանին ԵՄ մտնելը, բոլորի մտապատկերում մի բան է՝ շենգեն վիզա ստանան ու անարգել «ֆռֆռան» եվրոպաներում: Իրականում Եվրոպան ոչ թե կողմ է Հայաստանի՝ ԵՄ մտնելուն, այլ դեմ է Ռուսաստանին, քանի որ մեր նման երկրի շահերը նման պարագաներում ամենահետին պլանում են գերտերությունների համար:
-
29.11.2013|
12:37
Վախենամ՝ ճշմարտությունից շատ հեռու չի էթնոս-ազգություն երևույթի «կենսաբանական տարիք» հասկացությունը. «հին ազգերի» էթնիկական գոյությունը ծերացել է, և նրանց ուժերը սպառվում են: Շունչը կարճանում է: Քսանհինգ տարի առաջ սկսված մեր «ազգային ազատագրական» երթը հասնում է իր չծրագրավորված հանգրվանին՝ Եվրասիային՝ ի դեմս Մաքսային միության:
-
28.11.2013|
12:39
Աշխարհում, կարծես թե, ամեն ինչ սկսում է ՄԻԱ-ՄԻԱ դառնալ: Խնդրեմ` երկբևեռ աշխարհը դարձավ ՄԻԱբևեռ ու հիմա երկու բևեռներում ապրող սպիտակ արջերն ու պինգվինները մի բևեռում են ապրելու, և արջերը կխժռեն պինգվիններին, կամ էլ պինգվինները կծրտեն արջերի վրա: Իշխանավորները դառնում են ՄԻԱբջիջ ու սկսում են բազմանալ կիսվելով:
-
27.11.2013|
12:03
Ազգերը չեն ծերանում: Պատմությանը հայտնի բոլոր անհետացած ազգերն էլ ջահել - ջահել են անհետացել: Իրանցիներն ինչո՞ւ չեն անհետանում՝ ծեր ազգ են: Ընդհակառակը, ծաղկում և բարգավաճում են: Հրեաները նույնպես հին են. ինչո՞ւ չեն անհետանում, այլ, գիտեք, թե ոնց են վարվում աշխարհի հետ: Որովհետև կառչած են մնացել իրենց անցյալից՝ Թալմուդից ու Թոռայից: