Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

«Ohannes Tchekidjian: Life and Career» գրքի շնորհանդեսը

«Ohannes Tchekidjian: Life and Career» գրքի շնորհանդեսը
03.10.2024 | 14:05

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ «Ohannes Tchekidjian: Life and Career» գրքի շնորհանդեսը։

Գիրքը նվիրված է ՀՀ ազգային ՀԵՐՈՍ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ ծննդյան 95-ամյակին:

Շնորհակալություն տիկին Ասատրյանին հրաշալի գրքի և գեղեցիկ միջոցառման համար:

Միջոցառմանն առիթ ունեցա Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Թեմական Խորհրդի և Թեմի քահանայից դասի անունից, որդիաբար մաեստրո Հովհաննես Չեքիջյանին փոխանցել Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու Խորանի խաչի ոսկյա օրինակը:

Թող Մեր Տերը Բարձրյալ` Հիսուս Քրիստոս, Ձեզ երկար և առողջ ծառայեցնի երկրի վրա սիրելի մաեստրո:

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ