Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

The Washington Post․ Սիրիացի վարձկանների զոհվելը վկայում է՝ Թուրքիան ու Ռուսաստանը խրվելու են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մեջ

The Washington Post․ Սիրիացի վարձկանների զոհվելը վկայում է՝ Թուրքիան ու Ռուսաստանը խրվելու են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մեջ
16.10.2020 | 10:29

Հոկտեմբերի սկզբին ընտանիքները հավաքվել էին սիրիա-թուրքական սահմանակետում սառցարան-բեռնատարների շուրջ՝ սպասելով մինչև վարորդները կդատարկեն իրենց սարսափելի բեռը՝ 52 սիրիացի տղամարդկանց դիակները, որ զոհվել են 600 մղոն հեռվում: Հարազատների խոսքով՝ սպանվածները վարձկաններ են, որոնց հավաքագրել են Թուրքիայի աջակցությունն ունեցող աշխարհազորայինները Սիրիայում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար: Նրանց օգտագործել են իբրև գրոհայիններ՝ խլելու տարածքի բեկորներ Լեռնային Ղարաբաղի վիճահարույց անկլավում՝ գրում են Քարիմ Ֆախիմը, Իզաբել Խուրշուդյանը, Զաքարիա Զաքարիան The Washington Post-ում: «Նրանք մեկնել են սահմանը խախտելու համար»՝ նկատեց 38-ամա սիրիացի զինյալ Մահմուդ Նաջարի զարմիկը:

Հեռախոսով նա ասաց, որ Նաջարի դիակը համար 12-ն էր: Սիրիացի վարձկանների զոհվելը տագնապ է հարուցում, որ այս բազմամյա կոնֆլիկտը հիմա կարող է արագ սրվել՝ ներգրավելով արտաքին ուժեր՝ ինչպես Թուրքիան և իր մրցակից Ռուսաստանը և կապակայունացնի հարևաններին՝ Իրանին ու Վրաստանին: Թուրքիան հերքում է սիրիացի վարձկաններին Ադրբեջանին օգնության ուղարկելը, բայց երկու զինյալների՝ Նաջարի ու նրա զարմիկի հարազատները հայտարարեցին հարցազրույցում, որ Թուրքիայի աջակցությունը ունեցող աշխարհազորայինները խոստացել են ամենամսյա աշխատավարձ, և զինյալները Ադրբեջան են մեկնել Թուրքիայի հարավից: Վերջին ամիսներին Թուրքիան հատուկ ջանքեր է գործադրում տարածելու իր ռազմական հզորությունը հարևանների մեծ մասի վրա: Թուրքիայի ակտիվ աջակցությունը Ադրբեջանի ռազմական ջանքերին՝ ռազմական օգնության տրամադրումը, ներառյալ զինված անօդաչու թռչող սարքերը, Ադրբեջանին քաջություն հաղորդեց՝ դնելով Թուրքիային կոնֆլիկտի կենտրոնում ու Անկարային հնարավորություն տալով, ինչպես ինքը հույս ունի, ազդել ցանկացած խաղաղ կարգավորման վրա: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը մեծացել է, Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը ավելի հաճախ են ենթարկվում հրետակոծության զենքով, որ գնվել է տարբեր մատակարարներից, ներառյալ Թուրքիան, Ռուսաստանը ու Իսրայելը: Սիրիացի վարձկանների ներգրավումը Լիբիայի մոդելի կրկնությունն է, որտեղ Թուրքիան ու Ռուսաստանը կռվում են քաղաքացիական պատերազմի հակառակ կողմերից: Լիբիայում սիրիացի զինյալների մեծ մասին վարձել է Թուրքիան, որ հովանավորում է նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ կռվող աշխարհազորայիններին Սիրիայի ներսում: Կրեմլի աջակցությունն ունեցող ռազմական արշավը Լիբիայում ներգրավել էր Ասադին դաշնակից զինյալների:


Թուրք պաշտոնյաները իրենց երկրի լայնածավալ ընդգրկումը արտասահմանյան կոնֆլիկտներում՝ հյուսիսային Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Ադրբեջանում, բացատրում են իբրև Թուրքիայի անվտանգության ու էներգետիկ շահերի հետևողական պաշտպանություն: Էրդողանի քննադատները ասում են, որ նա փորձում է ուշադրությունը շեղել իր կառավարության ներքին խոցելիությունից, ներառյալ տնտեսության կտրուկ անկումը և ամրապնդել ներքին աջակցությունը ազգայնական դաշնակիցների կողմից:
Ռուսաստանը քայլում էր դիվանագիտական բարակ ճոպանի վրայով Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ տարիներով զենք վաճառելով և մեկին, և մյուսին: Հայաստանը նույնպես կարող է շահել Ռոււաստանի պաշտպանությունից ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ սովետական նախկին 6 պետությունների ռազմական դաշինքի՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որի անդամ չէ Ադրբեջանը: Նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը խճճված ազդանշաններ էր տալիս՝ խառնվելու՞ է, թե՞ ոչ, հայտարարելով, որ Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի առաջ, բայց այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վրա: Մինչև հիմա Մոսկվայի ամենավճռական խոսքերը Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների օգտագործման դատապարտումն են եղել: Անցած շաբաթ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նախազգուշացրեց, որ այդ տարածաշրջանը կարող է պլացդարմ դառնալ իսլամիստ զինյալների Ռուսաստան ներթափանցման համար:


Սիրիացի վարձկանները, հավաքված Թուրքիայի հովանավորյալ աշխարհազորից, մանրամասն հաշվետվություններ են ներկայացնում առաջնագծից, որ դաժան կռվի պատկերներ են: Մահմուդ Նաջարի զարմիկը հաղորդել է, որ ինքն ու իր ընտանիքը վերջին նորությունները ստացել են սիրիացիներից, որ ճանապարհորդում են Նաջարի ջոկատի հետ և ունեն միջազգային կապով հեռախոսներ: Զարմիկը խոսել է անանունության պայմանով, որ չբարկացնի վարձկաններ հավաքագրողներին Սիրիայում: Նաջարը, որ ժամանակին աշխատել է Հալեպի տեքստիլ ֆաբրիկայում, հետո պահնորդ է եղել Մարեայի դատարանում, երկու երեխաների հայր է, որ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, տեսել է, որ Լիբիայի կռիվների համար Թուրքիայի հավաքագրած ուրիշ երիտասարդներ տուն են վերադարձել մեծ փողերով: Երբ Նաջարի 18-ամյա զարմիկն առաջարկել է ամսեկան 2000 դոլարով կռվել Ադրբեջանում, Նաջարը որոշել է շանսը բաց չթողնել՝ պատմում է նրա զարմիկը: «Միակ պատճառը փողն էր,-բացատրում է զարմիկը:-Ո՞վ է ուզում Ադրբեջան գնալ: Ընդհանրապես՝ ո՞վ գիտի որտեղ է Ադրբեջանը»: Նաջարը, նրա զարմիկը և նրանց տասնյակ ընկերները պատրաստ չէին այն ամենին, որ կատարվելու էր: Զարմիկի խոսքով՝ նրանք թռել են Թուրքիայի հարավային մասից: Ադրբեջանում գտնվելու առաջին օրը նրանց բաց կանաչ կամուֆլյաժ են տվել, հաջորդ օրը տարել են ճակատ: «Շրջանը խիստ ամրացված էր հայերով»՝ պատմել է զարմիկը: Սիրիացի վարձկանները, հիմնականում, մենակ են եղել անծանոթ տեղանքում, օտար լեզվի, պատմության ու հավակնությունների շրջապատում, որ նրանք չէին հասկանում: Նրանց ուղեկցել են ադրբեջանցի 3 գիդ: Նրանք 9 ժամում սար են բարձրացել: Նաջարին ուղարկել են շենքը վերցնելու, բայց նրան սպանել է դիպուկահարը՝ պատմել է զարմիկը՝ ներկայացնելով The Washington Post-ին սպանված Նաջարի լուսանկարը, պայմանով, որ կհրապարակվի: Նույն օրը սպանվել է և Նաջարի մյուս զարմիկը: Նրանց մարմինները ամբողջ գիշերը մնացել է տեղում, որովհետև վտանգավոր էր մոտենալ:
Քարիմ Ֆախիմ, Իզաբել Խուրշուդյան, Զաքարիա Զաքարիա, The Washington Post


Հ.Գ. Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են պնդել, որ Ադրբեջանում վարձկաններ չկան: Վարձկաններն արդեն հասել են ոչ միայն Չեչնիա, այլև՝ Վոլգոգրադ՝ պայթեցնելու Մայր հայրենիք հուշահամալիրը և այլ օբյեկտներ:
Եվ ի՞նչ եզրակացություններ պետք է անի Վաշինգտոնը այս ամենից, որ «սիրելի բռնապետ» Էրդողանին պետք է շարունակել բոլոր հնարավորությունները տա՞լ տարածաշրջանում ցանկացածն անելու, որ դուրս մղի Իրանին ու Ռուսաստանի՞ն:
Թե՞ կհասկանան, որ ահաբեկչության դեմ պայքարը տեղ-տեղ ու ժամանակ առ ժամանակ չի լինում: Կամ՝ մոռացել են 2000-ի սեպտեմբերի 11-ը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ