Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Սպիտակ ձիու փոխարեն, Բայդենը հայտնվեց քոսոտած էշի վրա

Սպիտակ ձիու փոխարեն, Բայդենը հայտնվեց քոսոտած էշի վրա
20.10.2023 | 16:12

Արձանագրենք՝ ԱՄՆ -ի նախագահական ընտրությանը ընդառաջ, Դեմոկրատական կուսակցության նախընտրական տրյուկը չստացվեց:

Ցանկանում էին նախագահ Բայդենից կերտել Սպիտակ ձիավոր խաղաղության ասպետ:

Չստացվեց :

Սպիտակ ձիու փոխարեն, Բայդենը հայտնվեց քոսոտած էշի վրա:

(Քանդվես աշխարհ,Պաղեստինյան Ավտոնոմիայի լիդերն է իր պատվից ցած համարում հանդիպել ԱՄՆ -ի նախագահին...):

Արևելքը բազմաշերտ է ու նուրբ:

Արևելքում հաշվի են նստում միայն ուժի հետ:

Բայց այն ուժի, որը կիրառվում է ճշգրիտ և տեղին:

Արևմուտքում միայն Անգլիան է, որ գիտե, թե ինչպես Արևելքում ցուցադրել ուժը, ինչպես սպառնալ ուժի դիրքերից և ինչպես կիրառել այդ ուժը:

Գիտե, որովհետև Արևելքը, մասնավորապես Մերձավոր Արևելքը, ավելի քան 500 տարի իր ոտչինան է եղել:

Դեմոկրատական կուսակցության կողմից անբարո քայլ էր իր ծերուկին նման ծաղրական վիճակի մեջ դնելը ...

Մեծ Բրիտանիայի սկսած խաղի մեջ մտցնելը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3118

Մեկնաբանություններ