Միջազգային սոցիոլոգիական «ԳԵԼԼԱՓ» գործակալությունը աշխարհի մի շարք երկրներում ընդարձակ հարցում է անցկացրել, որտեղ ի թիվս այլ հարցերի, հարց է տրվել մասնակիցներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են զենքով պաշտպանել հայրենիքը պատերազմի դեպքում:
Հարցազրույցների, լայվերի ժամանակ պիտի հանդես գաս կաստյում-շըլվար, գալուստիկով: Ցանկալի է, որ պիջակը լինի մեկ ռազմեր փոքր: Անպայման պետք է ուշադրություն դարձնես փորիդ, որովհետև սպառողական հասարակություններում տղամարդու փորը ստատուսի, հարգանքի, ունեցվածքի նշան է:
Այն ժողովուրդները որոնք տառապում են ամնեզիայով և իրենց իբր պաշտպանող ամեն տեսակ թղթի կտորի վրա գրվածից էքստազի մեջ են ընկում, չհասկանալով, որ իրենց կա՛մ օգտագործում են, կա՛մ էլ խաբում, շատ դաժան են վճարում, քանի որ նույն «թեմայով» երկու անգամ նույն գետը մտնել ոչ մեկին չի հաջողվել ու չի հաջողվելու:
Մի կողմից լավ է, որ խաղաղ հավաքների մասնակիցներին դեպի սահման «ճամփող» հայտնի դեմքերը նույն ջանասիրությամբ այդպիսի կոչ չեն ուղղում վերջին շրջանում աննախադեպ աճող բացահայտ հաշվեհարդարների, մահաբեր անտրամաբանական ճանապարհային վթարների և այլ նմանաբնույթ արարքների ծայրահեղ ցինիկ «հերոսներին»...
Ասել եմ ու կրկնում եմ` ես չգիտեմ, թե Հայաստանին ինչ առաջարկներ են անում ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Անգլիան կամ հենց Թուրքիան, ու չեմ կարող իմանալ, թե դրանցից ո՞րն է ավելի շահավետ Հայաստանի համար։
Մովսեսը 40 տարի հրեաներին ստեց` ասելով, որ Աստված է իրենց պատժում, մինչդեռ սոսկ ինքն էր ապաշնորհ առաջնորդ, ով 40 տարի շարունակ չէր ուզում ընդունել իր սխալներն ու թերությունները:
Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել...