Լաչինի միջանցքի փակումը բերեց Արցախի կորստին: Հենց հիմա Կիրանցն է դարձել փակ միջանցք: Լաչինի միջանցքի ու Կիրանցի միջանցքի մեջ կա մեկ տարբերություն՝ Լաչինի միջանցքը փակել էին ադրբեջանցի ուժայինները և թույլ չէին տալիս, որ հայ մարդիկ հասնեին Արցախ...
Կիրանցցի խեղճ մարդկանց այսօր պատել է անտերության զգացումը։ Երբ երկրի ոչ բարով ղեկավարը ասում է, որ կարող է ութերորդ օրը իրենց գյուղում հայտնված ադրբեջանցին դիմի բռնության, ու պետությունը ոչինչ չի կարող անել, մարդու մոտ ակամայից անտերության զգացում է առաջանում։
ՈՒղիղ 4 տարի ամեն առիթով ասում ենք` Հայաստանը ազգային էլիտայի կարիք ունի, որի մեջ մտնում են թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ գիտական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր էլիտաները։
Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել:
Իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանից բնական գազի հնարավոր ներկրումը որպես դիվերսիֆիկացնում...
Շարժումը, իհարկե, թափ է հավաքում:
Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։
Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3-4 օր...
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։