Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
09.02.2021 | 20:25

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Համաձայն ՊԵԿ հաղորդագրության, Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև կա լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, որ հնարավորություն է տալիս ակտիվ համագործակցելերկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԵՏՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս արդյունավետ կերպով շարունակելու և զարգացնելու հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցությունը:

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ