ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վեհափառ. Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ

Վեհափառ. Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ
14.01.2021 | 19:17

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքի եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են՝ «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ըստ նրա՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: Գարեգին Երկրորդը շեշտել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով: Նա պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:

Կաթողիկոսի խոսքով՝ եկեղեցականները դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին: «Ադրբեջանը հավանության չի արժանացրել Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը թույլ տալու առաջարկը»,- հավելել է նա: Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ, որի կազմում է նաև Ռուսաստանը, հնարավոր կլինեն հուշարձանների պահպանությանը միտված անհապաղ գործողությունները:

Ըստ «Իզվեստիա»-ի՝ ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են հարվածների: Շուշիում գտնվող Ամենափրկիչ Սուրբ եկեղեցին ենթարկվել է հրթիռային հարձակման, ինչի հետևանքով վիրավորվել են ռուս լրագրողներ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը:

Դիտվել է՝ 5813

Մեկնաբանություններ