Հունիսի 20-ին և 27-ին Նիկոլ Փաշինյանի ելույթները կրկին բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեցին՝ կապված 44-օրյա պատերազմի տեխնիկական մանրամասների հետ։ Սակայն, ըստ էության, այդ քննարկումները ոչինչ չեն տալիս, քանի որ դրանք չեն ազդում ներկայիս իրավիճակի վրա։
Զոհված զինվորի ծնողին ասում է.
- Արդյոք ամեն ինչ արե՞լ ենք, որ պատերազմ տեղի չունենա: Ո՛չ չենք արել:
Սրիկա՛, դու ոչ միայն ամեն ինչ չես արել, որ պատերազմ տեղի չունենա, այլև ամեն ինչ արել ես, որ այն տեղի ունենա:
Ասում էի չէ, որ սրանք Աշոտյանին կալանավորելուց հետո ողջ քաղաքական դաշտում նոր կաշա են սարքելու, ու էնա, ոնց հասկանում եմ, նոր թեմաներ են բզբզում. հիմա էլ թիրախում Ազատիչն է։
Կարելի է նախանձել Թուրքիային ու Ադրբեջանին, քանզի նրանք իրենց թշնամի պետության մեջ ունեն թուրք-ադրբեջանական շահերի ու քարոզչական թեզերի ագրեսիվ պաշտպան, այն էլ՝ վարչապետի աթոռին նստած։
Հիշեք, 2018-ին Փաշինյանն ինչպիսի համազգային վստահություն էր վայելում ու ոնց մսխեց այն: ՈՒ Աշոտյանի ամեն գրառումը, հարցազրույցն ու ուղիղ եթերը հերթական մեխն էր մխում փաշինյանական խունտայի քաղաքական դագաղի մեջ:
Անկախ ռեգիոնալ դերակատարների դիմակայությունից ու շահերից բխող առանձնահատկություններից, պետք է արձանագրել, որ Ադրբեջանը երբեք այսքան լկտի ու ագրեսիվ չէր դառնա, եթե Հայաստանում, ի դեմս իշխող խմբակի, ապազգային դեմքերի այսպիսի գարշելի պատկեր չլիներ:
Ալեն, ուրախ եմ, որ Վիգենի մասով մեսիջս տեղ է հասել: Կիսում եմ ապագայի մասին մտահոգություններդ, իրոք մտահոգվելու տեղ ունես ու ոչ միայն դու: Ատելության քարոզի մասով սխալ չես, բայց դե հիմնական դոզան դեռ աջևում է: