Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Առաջին հստակ քաղաքական քայլը

Առաջին հստակ քաղաքական քայլը
10.06.2024 | 09:11

Բագրատ Սրբազանը մեծ հաշվով ազդարարեց Սրբազան Շարժման սկզբնավորումից ի վեր առաջին հստակ քաղաքական քայլը։

Հունիսի 10-ին ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը պետք է նախաձեռնի իմպիչմենտի օրակարգով նիստ։

Հունիսի 11-ին պետք է կայանա ԱԺ նիստ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով։

Ըստ էության, Բագրատ Սրբազանը ժողովրդին առաջարկեց կնքել «սոցիալական պայմանագիր»:

Եթե ժողովուրդը 96 ժամ կանգնում է ապա իշխանափոխության հարցը կարելի է լուծված համարել։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ.

Իմպիչմենտի օրակարգի ձախողման պարագայում կան այլ քաղաքական քայլեր որոնց անկասկած պետք է դիմի պատվելի Սրբազանը՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով։

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ