Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Նաիրիտն» այսօր դարձել է արդյունաբերական փալաս

Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. «Նաիրիտն» այսօր դարձել է արդյունաբերական փալաս
29.04.2013 | 21:04

Կառավարության ուղղակի պատասխանատվությունն է հետևել, որ «Նաիրիտի» աշխատակիցները ժամանակին ստանային իրենց աշխատավարձերը: Սա Տիգրան Սարգսյանի ամենամեծ ձախողումներից է, որ հնարավոր չէ արդարացնել որևէ բացատրությամբ: ԱրմՔոմեդին է մշտապես ասում` չէ որ 21-րդ դարն է, ու ինչպես եք պատկերացնում, էդ մարդիկ 11 ամիս ո՞նց են ապրել: «Նաիրիտում» այժմ 50-60 տարեկան Պոլիտեխնիկի լավագույն սերունդն է, որ հիմա դարձել է ուղղակի թշվառական: Չէ՞ որ հենց նրանք էին, որ մասնակցեցին ու որակապես փոխեցին 88-ի շարժումը, հավատացին բնապահպաններին, ինքնակամ հրաժարվեցին աշխատանքից, որ «Նաիրիտը» փակվի: Հետո վերաբացեցին, կանչեցին ու խաբեցին: Ու «Նաիրիտն» այսօր դարձել է արդյունաբերական փալաս, որ դեմ են տալիս հնդիկից մինչև ռուս, որտեղ տնօրենը ունի տասից ավելի տեղակալ` ամեն մեկը մի քանի միլիոն աշխատավարձով: Ու հիմա էդ մարդիկ պահանջում են մի բան, որն իրենց իրավունքն է: Ախր, ինչպե՞ս կարելի է 11 ամիս աշխատավարձ չտալ: «Նաիրիտի» աշխատակիցների էսօրվա երթը իսկապես ստորացուցիչ էր: Ամոթ կոնկրետ էս կառավարությանը, որ իր լավագույն քիմիկոսներին ու ինժեներներին բոմժ է սարքել, ու այսօր մարդիկ պահանջում են ամենատարրականը: Ու չես կարող որևէ արդարացում լսել, թե ինչպես պատահեց, որ հինգ տարվա մեջ այդպես էլ էդ գործարանը հնարավոր չեղավ աշխատացնել մարդավարի: Կամ գոնե այնպես աշխատացնել, որ մարդիկ ժամանակին վճարվեն: Միայն մենեջմենթի գումարները միասին վերցրած աշխատավարձային ֆոնդի մեկ քառորդը կլինեն:

Դիտվել է՝ 7176

Մեկնաբանություններ