«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Տեղի է ունենում բնակչության համընդհանուր անզգայացում և անզգամացում

Տեղի է ունենում բնակչության համընդհանուր անզգայացում և անզգամացում
31.07.2024 | 10:41

Եթե ամեն օր աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաշարժ, ջրհեղեղ ու ցունամի ես տեսնում՝ հարյուրավոր զոհերով ու ավերածություններով, տանջահար, խոշտանգված մարդկանց ու կենդանիներ ես տեսնում, սով ու համաճարակ, վթար ու նավաբեկություն, ժամանակի ընթացքում, ուզես թե չուզես, աչքդ սովորում ա։ Հնարավոր չի ամեն օր նույն բանից նույն սարսափն ապրել, նույն ցավը զգալ, ու արդեն ձեռքիցդ գետին ընկած հացի կտորը քեզ ավելի ա վշտացնում, քան Խաղաղ օվկիանոսի ինչ-որ կղզում մի քանի տասնյակ զոհ տված աղետալի ջրհեղեղի լուրը։

Դեռ Դարվինն ա ասել, որ գոյատևում ա ոչ թե ուժեղը, այլ նա, ով կարողանում ա հարմարվել իրավիճակին։ Ու դու հարմարվում ես։ Մարդկային սիրտը նուրբ օրգանական հյուսվածքից ա հյուսված, քար չի, պայթել գիտի։ Դրա համար էլ՝ իմաստուն ուղեղն աղետարգելներ ա տեղադրում դեպի սիրտ տանող բոլոր մայրուղիների ու արահետների վրա, ու աղետի լուրը սրտին ա հասնում թեթև կատակի տեսքով։ Տեղի ա ունենում բնակչության համընդհանուր անզգայացում և անզգամացում։

Ու ինչքան մարդիկ անզգա են դառնում, էնքան հեռախոսներն են զգայուն դառնում՝ ամեն ինչ զգում են, ամեն ինչ՝ հասկանում։ Իզուր չեն ասում «խելացի հեռախոս»։

Օրինակ՝ հեռախոսը ձեռքդ բռնած՝ մյուս ձեռքով մեջքդ քորում ես, հեռախոսը մի թեթև թեքվում ա, մեկ էլ պատկերն էկրանին շրջվում ա ու դառնում հորիզոնական։ Էս էիր ուզում, չէ՞՝ անխոս հարցնում ա հեռախոսը։ Չէ՛, էդ չէի ուզում, բայց գնահատում եմ քո նրբանկատությունը։ Կամ հեռախոսը երկու մատով բռնած բան ես կարդում, իսկ հեռախոսը «спинным мозгом» զգում ա, որ իր հետևում ցուցամատդ օդի մեջ թեթևակի շարժվեց։ Ընկնում ա մտորումների մեջ՝ ի՞նչ ա ուզում էս մարդը։ Ու եզրակացնում ա, որ դու ձմերուկ ես ուզում։ Ու քանի որ էդ նեղ մաջալին ձմերուկ չի ճարում, իր ներսում ինչ-որ բաներ ա սեղմում ու քեզ ծաղկավոր պաստառների գովազդ ա ցույց տալիս՝ որպես ձմերուկի փոխարինող։

էլի լավ ա՝ գոնե բազմաթիվ զոհերով խոշոր ավտովթար չի ցույց տալիս, չնայած՝ ի՜նչ տարբերություն...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ