Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տու­րիզ­մով զբաղ­վե­լու հա­մար նախ պետք է սի­րել հայ­րե­նի­քը

Տու­րիզ­մով զբաղ­վե­լու հա­մար նախ պետք է սի­րել հայ­րե­նի­քը
17.01.2020 | 00:22
Հա­յաս­տան աշ­խար­հը հրա­շա­լի պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյուն ու­նի, և կա­րիք կա, որ ըն­տր­վեն այդ ժա­ռան­գու­թյունն աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու ճիշտ ու­ղի­ներ, ին­չը են­թադ­րում է պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նում, բա­րե­կարգ հյու­րա­նոց­նե­րի, տու­րիս­տա­կան հան­գր­վան­նե­րի, ճա­նա­պարհ­նե­րի, լիար­ժեք սպա­սարկ­ման առ­կա­յու­թյուն և այլն: Սա­կայն ա­մե­նա­կարևո­րը հայ­րե­նա­սի­րու­թյունն է. տու­րիզ­մով զբաղ­վե­լու հա­մար պետք է նախ սի­րել հայ­րե­նի­քը: Աշ­խար­հի բազ­մա­թիվ եր­կր­ներ ու քա­ղաք­ներ ի­րենց ան­գամ փոք­րիկ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են թե՛ ներ­կա­յաց­նել, թե՛ օգ­տա­գոր­ծել որ­պես տու­րիս­տա­կան ար­տադ­րանք ու շա­հել դրա­նից: Նպա­տա­կից մինչև դրա ի­րա­կա­նա­ցու­մը բա­վա­կան ճա­նա­պարհ պետք է անց­նել, որ­պես­զի երկ­րի տն­տե­սու­թյան և սո­ցիա­լա­կան կյան­քի զար­գաց­ման հար­ցում զբո­սաշր­ջու­թյան հա­մար կա­տար­վող ներդ­րում­ներն ար­դյունք տան:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյան զբո­սաշր­ջու­թյան կո­մի­տեի տվյալ­նե­րով 2019 թվա­կա­նին հան­րա­պե­տու­թյուն այ­ցե­լած զբո­սաշր­ջիկ­նե­րի թիվն ա­ճել է 12,1%-ով, ընդ­հա­նուր առ­մամբ այ­ցե­լել են 1 մլն 679 հա­զար անձ, և նրան­ցից 770 հա­զա­րը ե­ղել է զբո­սաշր­ջիկ: Փաս­տո­րեն, 2018 թվա­կա­նի նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ այ­ցե­լու­թյուն­նե­րի թիվն ա­ճել է 12,3 տո­կո­սով, այդ ըն­թաց­քում Հա­յաս­տան է ժա­մա­նել 3,7 մլն անձ, ո­րոն­ցից 1,5 մլն-ը զբո­սաշր­ջիկ­ներ են ե­ղել: Հիմ­նա­կա­նում մեր եր­կիր այ­ցե­լում են հարևան Վրաս­տա­նից և հայ­կա­կան մեծ հա­մայ­նք­ներ ու­նե­ցող եր­կր­նե­րից՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից, ԱՄՆ-ից, Ի­րա­նից, Գեր­մա­նիա­յից և այլ եր­կր­նե­րից:
Հա­յաս­տա­նում զբո­սաշր­ջու­թյան կա­յուն զար­գաց­ման և զբո­սաշր­ջա­յին հոս­քե­րի շա­րու­նա­կա­կան ա­վե­լաց­ման հա­մար զբո­սաշր­ջու­թյան կո­մի­տեի գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­վում են հետևյալ 7 ուղ­ղու­թյուն­նե­րով. ո­լոր­տի ինս­տի­տու­ցիո­նալ բա­րե­փո­խում­նե­րը, զբո­սաշր­ջա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գա­ցու­մը, թի­րա­խա­վոր­ված մար­քե­թին­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի կա­րո­ղու­թյուն­նե­րի բա­րե­լա­վու­մը, զբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քի դի­վեր­սի­ֆի­կա­ցու­մը, մի­ջազ­գա­յին ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի բո­լոր շա­հա­ռու­նե­րի, այդ թվում՝ մի­ջազ­գա­յին դո­նոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և մաս­նա­վոր հատ­վա­ծի հա­մա­կար­գու­մը։
Հա­յաս­տա­նի հա­մար ա­ռա­վել կարևոր է զուտ ճա­նա­չո­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը, ո­րը կոչ­ված է ներ­կա­յաց­նե­լու եր­կիրն իր ողջ բազ­մա­զա­նու­թյամբ:
-Ի տար­բե­րու­թյուն վե­րա­կանգ­նո­ղա­կան, է­կո­բա­նա­կան, գոր­ծա­րա­րա­կան, քայ­լար­շա­վա­յին, սպոր­տա­յին, ա­ռող­ջա­րա­րա­կան, էք­ստ­րիմ, էկ­զո­տիկ և այլ տա­րա­տե­սակ զբո­սաշր­ջա­յին իզ­մե­րի՝ Հա­յաս­տա­նը, նախ և ա­ռաջ, ճա­նա­չո­ղա­կան, պատ­մամ­շա­կու­թա­յին զբո­սաշր­ջու­թյան դա­սա­կան եր­կիր է։ Իսկ ճա­նա­չո­ղա­կան զբո­սաշր­ջու­թյան կենտ­րո­նա­կան դեմ­քը հու­շար­ձան-էքս­կուր­սանտ, Հա­յաս­տան-ար­տա­սահ­ման շփ­ման ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած զբո­սա­վարն է, որն էլ բա­ցա­հայ­տում է խոր­քա­յին և ո­գե­ղեն Հա­յաս­տա­նը տե­ղա­ցի ու եկ­վոր էքս­կուր­սանտ­նե­րի հա­մար,- «Ի­րա­տես»-ի հետ զրույ­ցում ա­սում է Հա­յաս­տա­նում տու­րիզ­մի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ԳԱՍ­ՊԱՐ Ե­ՐԻ­ՑՅԱ­ՆԸ:
Նրա հա­մոզ­մամբ՝ Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս զբո­սաշր­ջա­յին հա­մար մեկ խն­դի­րը էքս­կուր­սիոն-մե­թո­դա­կան աշ­խա­տան­քի ցածր մա­կար­դակն է, մաս­նա­գետ էքս­կուր­սա­վար­նե­րի խիստ պա­կա­սը։ «Մեր երկ­րում, ցա­վոք, էքս­կուր­սա­վար­նե­րի աշ­խա­տան­քը չի կար­գա­վոր­վել կամ կար­գա­վոր­վել է տա­րե­րայ­նո­րեն, նրանց ան­հա­տա­կան ճարպ­կու­թյամբ, գոր­ծա­տուի քմա­հա­ճույ­քով, ոչ հա­ջող­ված լի­ցեն­զա­վոր­ման կարգ մտց­նե­լով, իսկ ա­ռա­վե­լա­պես՝ «Տու­րիս­տը գոհ է, ու­րեմն լավ է» ան­ցա­բա­ռով։ Հա­յաս­տա­նում էքս­կուր­սա­վար կա­րող է աշ­խա­տել ցան­կա­ցած ոք, ում կցան­կա­նա հրա­վի­րել այդ գոր­ծից եր­բեմն ան­տե­ղյակ գոր­ծա­տուն։
Հայտ­նի են դեպ­քեր, երբ էքս­կուր­սա­վար­նե­րը Երևա­նի ակ­նար­կա­յին էքս­կուր­սիա­յի ժա­մա­նակ կր­ճա­տել են եր­թու­ղին, հարկ չեն հա­մա­րել զբո­սաշր­ջիկ­նե­րին բարձ­րաց­նել «Հաղ­թա­նակ» զբո­սայ­գու «Հաղ­թա­կո­թող և Մայր Հա­յաս­տան» հու­շար­ձա­նի դի­մա­ցի դի­տա­հար­թակ՝ Երևա­նի հա­մայ­նա­պատ­կե­րը դի­տե­լու և նրա­նով հիա­նա­լու հա­մար։ Ան­շուշտ, կան ի­րենց գոր­ծի վար­պետ­ներ, էքս­կուր­սիոն գոր­ծի ա­վան­դու­թյուն­ներ պահ­պա­նող և շա­րու­նա­կող կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, սա­կայն նրանք ե­ղա­նակ չեն ստեղ­ծում։ Ցան­կա­նում եմ ըն­դգ­ծել, որ մեզ հա­մար ա­ռա­վել կարևոր է զուտ ճա­նա­չո­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը, որն իր էու­թյամբ կոչ­ված է ներ­կա­յաց­նե­լու եր­կիրն իր ողջ բազ­մա­զա­նու­թյամբ»։
Ի դեպ, 2001 թվա­կա­նից գոր­ծող «Հա­յաս­տա­նում տու­րիզ­մի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մը» ստեղծ­վել է խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին (1969 թ.) Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րին կից ակ­տի­վո­րեն գոր­ծող Հա­յաս­տա­նի տու­րիզ­մի և էքս­կուր­սիա­նե­րի հան­րա­պե­տա­կան խոր­հր­դի հեն­քի վրա, ո­րը արհ­միու­թյուն­նե­րի հետ մեկ­տեղ կազ­մա­կեր­պել և ի­րա­կա­նաց­րել է ոչ միայն արհ­միու­թյան ան­դամ­նե­րի ու նրանց ըն­տա­նիք­նե­րի, այլև հիմ­նադ­րա­մին դի­մող բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի հան­գիս­տը: Հիմ­նադ­րա­մի գլ­խա­վոր տնօ­րեն ԽԱ­ՉԻԿ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ներ­կա­յաց­րեց ներ­կա­յիս զբո­սաշր­ջու­թյան վե­րա­բե­րյալ իր մտա­հո­գու­թյու­նը:
-Ա­սում ենք Հա­յաս­տա­նում պետք է տու­րիզ­մը զար­գա­նա, սա­կայն օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը թանկ ար­ժե, շա­տե­րը Վրաս­տա­նից են ուղևոր­վում, մենք այ­սօր ու­զում ենք տու­րիստ­նե­րի հրա­վի­րել, սա­կայն նրանք գե­րա­դա­սում են նույն գու­մա­րով այ­ցե­լել մի քա­նի եր­կիր, քան գալ Հա­յաս­տան: Տե­սեք, մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք Մոսկ­վա­յի, Սանկտ Պե­տեր­բուր­գի հետ, սա­կայն Սանկտ Պե­տեր­բուր­գից մեզ հայտ­նե­ցին, որ ուղևո­րու­թյու­նը Հա­յաս­տան թանկ է, ուս­տի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ձեռն­տու չէ: Հա­րուստ­նե­րը ի­րենց տե­ղը գտ­նում են, իսկ մի­ջին կա­րո­ղու­թյան տեր մարդ­կանց հա­մար զբո­սաշր­ջու­թյու­նը թանկ հա­ճույք է դառ­նում: Մտա­հո­գիչ են նաև Ի­րա­նից ու Վրաս­տա­նից ժա­մա­նած տու­րիս­տա­կան եր­թու­ղի­նե­րը, ո­րոնց կազ­մա­կեր­պիչ­նե­րը ա­ռանց մեզ դի­մե­լու ինք­նու­րույն շր­ջա­գա­յու­թյուն են անց­կաց­նում, մինչ­դեռ մենք կա­րող ենք նրանց կողմ­նո­րո­շել, թե ին­չից սկ­սել, պատ­մա­կան ու տե­սար­ժան ինչ­պի­սի վայ­րեր այ­ցե­լեն, որ­պես­զի Հա­յաս­տա­նի մա­սին լիար­ժեք պատ­կե­րա­ցում կազ­մեն:
Խա­չիկ Հով­հան­նի­սյա­նի խոս­քով հիմ­նադ­րա­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ ե­րի­տա­սարդ կադ­րե­րի հետ անց­կաց­վում են զբո­սաշր­ջու­թյան վե­րա­բե­րյալ դա­սըն­թաց­ներ, ըն­թա­ցիկ տա­րում հիմ­նադ­րա­մը պատ­րաստ­վում է հրա­տա­րա­կե­լու Հա­յաս­տա­նի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի վե­րա­բե­րյալ զբո­սաշր­ջա­յին գրա­կա­նու­թյուն և ու­ղե­ցույց­ներ: ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­վող մի շարք ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի թվում պա­րոն Հով­հան­նի­սյա­նը կարևո­րում է էքս­կուր­սա­վար­նե­րի մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­ներն ու գի­տե­լիք­նե­րը, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ նրանց ո­րա­կա­վոր­ման հա­մար անց­կաց­վող դա­սըն­թաց­նե­րի, էքս­կուր­սիոն տեքս­տե­րի ու փա­թեթ­նե­րի, զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը նպաս­տող են­թա­կա­ռուց­վածք­նե­րի առ­կա­յու­թյու­նը, պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի տա­րածք­նե­րում մաք­րու­թյան պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և այլն:
-Տու­րիս­տա­կան ո­րոշ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ զլա­նում են կազ­մա­կեր­պել այ­ցե­լու­թյուն­ներ Սար­դա­րա­պատ, Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լիր: Շու­տա­փույթ պետք է փր­կել գե­րեզ­ման­նե­րի «գրո­հի» տակ հայ­տն­ված Ար­տա­շատ-Խոր վի­րապ պատ­մամ­շա­կու­թա­յին տա­րած­քը: Իս­պառ վե­րա­ցել է «Հաղ­թա­նակ» զբո­սայ­գու տա­րած­քը, թան­գա­րա­նի այ­ցե­լու­նե­րի թի­վը նվա­զել է, շա­րու­նակ­վում է Դալ­մա­յի այ­գի­նե­րի հո­ղե­րի ման­րա­ծախ վա­ճառ­քը սե­փա­կան տներ, առևտրա­յին կենտ­րոն­ներ կա­ռու­ցե­լու հա­մար: Նույ­նը կա­րե­լի է ա­սել Սևա­նա լճի թե­րակղ­զում կա­ռու­ցա­պատ­վող տա­րածք­նե­րի մա­սին: Աղ­բա­հա­նու­թյան, զու­գա­րան­նե­րի կա­ռուց­ման հար­ցը տե­ղից չի շարժ­վում, վատ է վի­ճա­կը Գե­ղար­դի վան­քի` ավ­տո­կան­գա­ռին հա­րող տա­րած­քում,- ա­սում է Խ. Հով­հան­նի­սյանն ու հա­վե­լում, որ ա­ռայժմ գո­վա­սան­քի ար­ժա­նի աշ­խա­տան­քը ճա­նա­պարհ­նե­րի և մայ­րու­ղի­նե­րի ո­րա­կյալ վի­ճակն է, ո­րից գոհ են նաև զբո­սաշր­ջիկ­նե­րը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Հ.Գ. Հա­յաս­տա­նում զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նից բա­ցի մտա­հոգ­ված են նաև կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, բազ­մա­թիվ կա­մա­վոր­ներ, ո­րոնց գոր­ծու­նեու­թյա­նը կանդ­րա­դառ­նանք ա­ռան­ձին հրա­պա­րակ­մամբ:
Դիտվել է՝ 28839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ