«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Էս ի՞նչ բերիք ձեր գլխին

Էս ի՞նչ բերիք ձեր գլխին
03.10.2008 | 00:00

ԱԺ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Ազգային ժողովի քառօրյայի վերջին երկու նիստերի ժամանակ զարմանալիորեն դահլիճն օրվա ողջ ընթացքում պատգամավորներով լի էր: Իսկ վերջիններս իրենց տեղերում լինելու խիստ հրաման էին ստացել: ՀՀԿ-ն կարգապահական խորհրդակցություն էր անցկացրել, ու նախկինում «զոռով», միայն կարևոր քվեարկությունների համար զանգով կանչված պատգամավորներն այս անգամ չէին աճապարում լքել նիստերի դահլիճը: Իրենց «հիմնական գործը» թողած` ազգիս երեսփոխանները միմյանց «դարդը լացելով» ու հեգնախառը ժպիտով մեկմեկու ասում էին. «Ապրես, ըտենց ճշտապահ էղի»:
Առանձնակի ուսումնասիրման սուբյեկտ էր ԱԺ նորընտիր նախագահը: Պարզվում է` Հովիկ Աբրահամյանը շատ սիրում է յուրաքանչյուր պատգամավորի (հատկապես կին և ընդդիմադիր) հարցից կամ պատասխանից հետո յուրօրինակ ռեպլիկներ նետել: Ավելին, օրինապաշտ է մեր ԱԺ նախագահը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարը չէր ավարտել իր խոսքը, բայց հատկացված ժամանակն ավարտվեց, Աբրահամյանը «մեծահոգաբար» ընդմիջեց.
-Տիկին Պողոսյան, Ձեզ շատ հարգում եմ, բայց կանոնակարգը չեմ կարող խախտել:
Մեռնեմ օրենքին ու կանոնակարգին: Իսկ սոցիալական և աշխատանքի հարցերի նախարարին, պատասխանի համար հատկացված կարճ րոպեների ավարտից հետո, պարզապես հրամայեց նստել:
ՈՒշագրավ մեկ այլ դիտարկում ևս. թեև ՀՀ էներգետիկայի ու տրանսպորտի և կապի նախարարները դահլիճում էին, Աբրահամյանը նիստի սկզբում տեղեկացրեց, թե հիշյալ նախարարները գործուղման մեջ են: Փաստորեն, Արմեն Մովսիսյանը և Գուրգեն Սարգսյանն այդպես էլ չհասկացան՝ իրենք «գործուղման մե՞ջ» են, ԱԺ-ո՞ւմ, թե՞ դրանից դուրս: Գոնե Սարգսյանի բախտը բերեց, որ պատգամավորներից մեկի հարցը նրա ոլորտից էր:
Ազգային ժողովի դերի բարձրացումն այս քառօրյայում այսքանով սահմանափակվեց: Կդիտարկենք հաջորդիվ:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4863

Մեկնաբանություններ