-
24.01.2013|
11:49
ԱՄՆ կենտրոնական շրջաններում արդեն մի քանի օր խստաշունչ եղանակ է։ Որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը -34-37 է։ Շատ քաղաքների իշխանություններ բնակիչներին առաջարկում են ցրտերն անցկացնել հատուկ բացված ապաստարաններում։ Որոշ քաղաքներում բացվել են տասնյակ նման կետեր, որոնք աշխատում են շուրջօրյա։
-
24.01.2013|
11:48
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ բանաձև է ընդունել 2008թ. ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետևանքների մասին։
-
24.01.2013|
11:47
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իսմաիլի քաղաքում ցուցարարները կրակի են մատնել հյուրանոց և երեք ավտոմեքենա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավելի վաղ հարևան շրջաններից Իսմաիլի էին տեղափոխվել լրացուցիչ ոստիկանական ուժեր` ճնշելու համար քաղաքում սկսված անկարգությունները:
-
24.01.2013|
11:40
Ստրասբուրգում նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչում է շնորհել, հանձնելով նաև ԵԽԽՎ մեդալ:
-
24.01.2013|
11:37
2017-2018 թվականներին Մեծ Բրիտանիան կարող է հանրաքվե անցկացնել Եվրոպական Միությունից դուրս գալու հարցով: Հանրաքվեն կկայանա, եթե Տորիների կուսակցությունը հաղթի 2015 թ. խորհրդարանական ընտրություններում` հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որ Լոնդոնի և Բրյուսելի փոխհարաբերություններում նոր իրավասություններ է պահանջում:
-
24.01.2013|
11:36
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել է փոխվարչապետի պաշտոնից: Պատճառը նախագահի թեկնածու առաջադրվելու նրա մտադրությունն է, որ քննարկել է Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատները»` առանց վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ նախապես համաձայնեցնելու:
-
23.01.2013|
11:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ ներկայում Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի, քանի որ երկրում գործող իսլամիստները չեն ցանկանում բանակցություններ սկսել կառավարության հետ։
-
23.01.2013|
11:08
Ավելի քան երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Հյուսթոնի (Տեխաս նահանգ) քոլեջներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուսանողների միջև ծագած վեճի արդյունքում։
-
23.01.2013|
11:06
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել կառավարող լայն կոալիցիա։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում, համաձայն նախնական տվյալների, Նեթանյահուի գլխավորած աջ ուժերի ալյանսը փոքր առավելությամբ հաղթանակ է տարել։
-
22.01.2013|
12:18
Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին տասնամյակներում իր ժամանցի վայրերով, առևտրի կենտրոններով կարողացել է աշխարհի տարբեր կողմերից գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Նախորդ հրապարակումներում խոսել ենք այն մասին, թե տարեկան որքան գումար է ծախսում երկիրը զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: