ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Կառուցելու ենք «ամոթի պատ»

Կառուցելու ենք «ամոթի պատ»
15.06.2024 | 07:17

Գալու են ուրիշ ժամանակներ, ուրիշ որակի էլիտաներ, ովքեր դաստիարակելու են ուրիշ որակի ժողովուրդ, և լինելու է Հայաստանի ու հայ ժողովրդի վերածնունդ։

Կառուցելու ենք «ամոթի պատ», որպեսզի երբեք չմոռացվեն ամոթի և նսեմացման այս օրերը, և որևէ սերունդ չփորձի նմանվել այս օրերի դերակատարներին։

Գալու են ուրիշ ժամանակներ, գալու են հաղթանակի ու զորացման ժամանակներ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ