ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Եմենի հարավը կառավարական զորքերի վերահսկողության տակ է

Եմենի հարավը կառավարական զորքերի վերահսկողության տակ է
12.06.2012 | 05:48

Մեկամսյա մարտերից հետո Եմենի բանակն ամբողջովին իր վերահսկողության տակ է առել Զինջիբար քաղաքը: «Ալ-Քաիդայի» գրոհայինների և Եմենի կառավարական ուժերի միջև զինված հակամարտությունը երկրի հարավային հատվածում սկսվել էր դեռևս 2011-ի գարնանը, երբ մի քանի հարյուր ծայրահեղականներ գրավեցին Աբյան շրջանի մի շարք քաղաքներ, այդ թվում` Զինջիբարը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` մարտերի ընթացքում կառավարական զինուժի 5 ներկայացուցիչ է վիրավորվել: Այսօր` ավելի վաղ, կառավարական բանակն «Ալ-Քաիդայից» հետ է գրավել նաև հարավային Ջաար քաղաքը. մարտերի ժամանակ 24 մարդ է զոհվել:



Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ