-
17.03.2013|
16:18
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսն անցկացրել է նախընտրական հանրահավաքներ երկրի երկու նահանգում։ Հանրահավաքներից մեկում Կապրիլեսը մեղադրել է կառավարությանը երկրում հանցավորության աճի և տնտեսական ցուցանիշների անկման համար։
-
17.03.2013|
16:17
Չինասական Սիչուան շրջանում տեբեթցի հոգևորականն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի Տիբեթում չինական կառավարության վարած քաղաքականության։ 28-ամյա հոգևորականն իր վրա բենզին է լցրել ու հրկիզվել մենաստանի դարպասների մոտ։ Ոստիկանությունը, չնայած զոհվածի հարազատների դիմադրությանը, նրա դին վերցրել է հիվանդանոցից։
-
16.03.2013|
14:03
Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը հայտնել է, որ նախագահ Ուգո Չավեսի դին չի զմռսվի։ Twitter-ում Վիլեգասը նշել է, որ երկրի կառավարությունը հրաժարվել է ընդունել ռուս մասնագետների առաջարկը՝ զմռսման համար Չավեսի դին 7-8 ամսով ուղարկել Ռուսաստան։ Այժմ նախկին նախագահի աճյունը գտնվում է Կարակասի ռազմական թանգարանում։
-
16.03.2013|
14:02
Եվրագոտու և Միջազգային արժութային հիմնադրամի երկրները համաձայնության են եկել Կիպրոսին 10 միլիարդ եվրո օգնություն ցուցաբերելու հարցում։
Օգնության դիմաց Կիպրոսը պարտավորվում է կրճատել բյուջեի դեֆիցիտը, մասնավորապես, հարկերի բարձրացման միջոցով, ինչպես նաև կարգուկանոն մտցնել բանկային համակարգում։
-
16.03.2013|
14:00
Այսօր Զիմբաբվեում անցկացվում է նոր սահմանադրության հանրաքվեն, որը պետք է հանգեցնի ժողովրդավարական բարեփոխումների։ Նոր սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարման ժամկետը. նախագահն ընտրվելու իրավունք ունի միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով։ Փաստաթուղթը նաև երաշխավորում է խոսքի ու մամուլի ազատությունը։
-
15.03.2013|
15:03
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության` իրեն հասցեագրված բաց նամակին` երեկ երեկոյան Բրյուսելում ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, ասել է.
«Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է»:
-
15.03.2013|
12:42
ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը մեր երկիրը համեմատեց աֆրիկյան ու ասիական պետությունների հետ և նշեց, որ դեռ երկար ուղի ունենք անցնելու Եվրամիությանն անդամագրվելու համար։ Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ կարծում է, որ այս համեմատությունն ավելի խոր պատճառներ ունի։
-
15.03.2013|
12:21
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին մշակել միջուկային զենք։ Իսրայելյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ այդ խնդրի լուծման համար կարևոր է շարունակել դիվանագիտական ճնշումներն Իրանի վրա։ Միաժամանակ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ չպետք է բացառվեն Թեհրանի վրա ազդեցության այլ տարբերակներ նույնպես։
-
15.03.2013|
12:20
Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին հայտարարել է, որ երկրի դպրոցահասակ աղջիկների 28 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։ Նա նշել է, որ երկրում գրանցվել է անչափահաս աղջիկների շահագործման կտրուկ աճ։ Համեմատության համար նշենք, որ դպրոցական տղաների մոտ ՄԻԱՎ-ի տարածվածությունը 4 տոկոսի սահմաններում է։
-
15.03.2013|
12:19
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ քննարկվում է Մալի զինվորներ ուղարկելու հարցը։ Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարից այստեղ են գտնվում ֆրանսիական զորքերը։ Ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Հարփերը նշել է, որ Կանադան չէր ցանկանա մասնակցել ռազմական գործողություններին, սակայն կարող է օգնել մարդասիրական աջակցություն ապահովելու հարցում։