ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Քննարկվում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները

    Քննարկվում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները

    03.04.2013| 13:52
    Եվրամիության փոխնախագահ Քեթրին Էշթոնը ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանում է Անկարա, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Քննարկման թեմա ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են:
  • Բանակցությունները` բանակցությունների թեմա՞

    Բանակցությունները` բանակցությունների թեմա՞

    03.04.2013| 13:49
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ընթացքին ու հեռանկարին վերաբերող հարցեր:
  • Սերբիան և Կոսովոն լեզու չեն գտել

    Սերբիան և Կոսովոն լեզու չեն գտել

    03.04.2013| 10:52
    Սերբիայի և Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքում չկարողացան հասնել հարաբերությունների կարգավորման։ Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անցկացրել են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ։
  • Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»

    Պան Գի Մուն. «Իրավիճակը Կորեական թերակղզում շատ հեռուն է գնացել»

    03.04.2013| 10:45
    Կորեական թերակղզում իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Երեկ այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Անդորայում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ «Ծանրագույն այս վիճակում իրադարձությունների զարգացման միակ հնարավոր տարբերակը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն են»,- ընդգծել է ՄԱԿ-ի ղեկավարը։
  • Նշանակվել է Կիպրոսի ֆինանսների նոր նախարար

    Նշանակվել է Կիպրոսի ֆինանսների նոր նախարար

    03.04.2013| 10:42
    Կիպրոսի ֆինանսների նոր նախարար է նշանակվել Հարիս Գեորգիադիսը։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ Մինչ նշանակումը ֆինանսների նախարարը զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը։
  • Պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացնում իսրայելյան բանտում

    Պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացնում իսրայելյան բանտում

    03.04.2013| 10:40
    Պաղեստինցի բանտարկյալները բողոքի ալիք են բարձրացրել իսրայելյան բանտում՝ մեղադրելով վարչակազմին իրենց մահացու հիվանդ հայրենակցին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
  • Թագաժառանգը` «Թամար Մանուկյան» կենտրոնում

    Թագաժառանգը` «Թամար Մանուկյան» կենտրոնում

    02.04.2013| 22:28
    Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը ապրիլի 5-ին կայցելեն Շոտլանդիայի «Թամար Մանուկյան» կենտրոն: Այցի ընթացքում նրանց կմիանա Ուելսի արքայազն, թագաժառանգ Չարլզը: «Թամար Մանուկյան» կենտրոնը, որ գտնվում է Դամֆրիս Հաուսի տարածքում, երեխաներին կացարան և խմբերով ուսանելի հնարավորություն է տալիս:
  • Արքան մեռա՞վ, կեցցե արքան

    Արքան մեռա՞վ, կեցցե արքան

    02.04.2013| 22:27
    Ապրիլի 14-ին Վենեսուելայում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ` Ուգո Չավեսի մահից հետո: Ապրիլի 2-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի պաշտոնին հավակնում են նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, ում Չավեսը հայտարարել էր իր իրավահաջորդ, և միասնական ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը:
  • Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    02.04.2013| 22:24
    Դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան Ստամբուլում կայացած գիտաժողովում հայտարարել է, որ գտնվել են «դժոխքի դարպասները»:
  • Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    02.04.2013| 19:08
    Հրաժարական է տվել Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Հրաժարականի պաշտոնական պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական քննություն է նշանակել՝ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները բացահայտելու համար։