-
24.11.2020|
22:01
ՌԴ և ԻԻՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն.
-
24.11.2020|
21:59
Ֆրանսիայի Դեսին-Շարպյոյի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ, Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և սիրիացի վարձկանների աջակցությամբ, ագրեսիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ:
-
24.11.2020|
21:56
«Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել էր Մոսկվա և մեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերը։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող երկու միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին»:
-
24.11.2020|
21:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
24.11.2020|
21:48
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
-
24.11.2020|
21:47
Ճանապարհը դժվարին է, կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված՝ ասել է Հորդանանում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ամմանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
-
24.11.2020|
21:43
Պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց նամակ են գրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի տակ ստորագրել են 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։ Նրանցից երկուսին համաձայնեց ընդունել Հայաստանում ՌԴ դեսպանը։
-
24.11.2020|
21:42
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու հայտարարությունից 2 շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։ Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռազմագերիներ են երևում։
-
24.11.2020|
14:19
ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է ծրագիր նախաձեռնել, որը կամրապնդի Թուրքիայում «ժողովրդավարական արժեքները»: փաստաթղթին ծանոթացել է RT- ն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը, ամրապնդել թուրքական լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության՝ մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու կարողությունը:
-
24.11.2020|
14:18
Վրացական մեր աղբյուրները հայտնում են, որ այդ երկրում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական իշխանությունները մտադիր են Արցախի փախստական դարձած բնակչության մի մասին առաջարկել վերաբնակվել Աբխազիայում: