-
25.11.2020|
15:40
Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին՝ Ամարասն անցե՞լ է Ադրբեջանի կազմ:
-
25.11.2020|
15:35
Sputnik Արմենիայի խմբագրությունը դիմել է 2008-2018 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարար, 1999-2008 թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով մեկնաբանել Արցախի անկախության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևը։
-
25.11.2020|
15:32
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային խմբի գործունեությունը, որի անդամները նպատակ ունեին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
-
25.11.2020|
15:14
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը երեկ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ Պասկալ Հունդի գլխավորությամբ։
-
25.11.2020|
15:01
Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի նախագիծը: Կարծիքներ են հնչում` մեծ հավանակություն կա, որ Սենատի կարող է ընդունել նախագիծը:
-
25.11.2020|
15:00
ՌԴ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը՝ 22 բեռնատար ավտոմեքենաներով շինանյութ, տեղակացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
-
25.11.2020|
09:38
«Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարը լռեցրել է արկերի ձայներն ու իջեցրել անօդաչուներին, բայց հայերի ու ադրբեջանցիների միջև խոր արմատներ ունեցող թշնամությունը Ղարաբաղի պատկանելիության շուրջ ամենևին չի հանգուցալուծվել», - գրում է «Նյու Յորք թայմսը»:
-
25.11.2020|
09:31
25 տարվա առանց հաջողությունների դիվանագիտությունից հետո սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն անակնկալ ապասառեցվեց: Հայերի ու ադրբեջանցիների 6 շաբաթյա բախումներից հետո Երևանը ստիպված էր հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո ստորագրվեց հրադադարի համաձայնագիր:
-
24.11.2020|
22:26
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել է չանհանգստանալ Արցախի այն եկեղեցիների համար, որոնք նոյեմբերի 10-ին հայտարարություն-փաստաթղթով անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости գործակալությունը:
-
24.11.2020|
22:13
Թուրքիան շարունակում է աշխատանքը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ, դիտակետերի միջեւ պարեկություն կիրականացվի, ասել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: