«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կարևորը «ցվետամուզիկան» է

Կարևորը «ցվետամուզիկան» է
09.11.2023 | 12:31

2000 թվականին, երբ շահագործման հանձնվեց Դավիթաշենի կամուրջը, շատ լուրջ իրադարձություն էր մայրաքաղաքի համար, մարդիկ ուրախացել էին, որովհետև էլ ստիպված չէին լինի երկար ճանապարհ կտրել։ Բացի այդ, դա առաջին լուրջ շինարարությունն էր Երևանում Սովետի փլուզումից հետո։ Մինչ մայրաքաղաքի բնակիչներն ուրախացել էին էդ իրադարձության համար, Նիկոլ Փաշինյանը թերթում գրում էր՝ Ռոբերտ Քոչարյանը կամուրջ է սարքել, որ ինքնասպան լինեք։

Քաղաքապետարանի երեկվա լուրի ֆոնին, թե՝ 60 միլիոն դրամ է հատկացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար, լրագրող Նիկոլը կգրեր. «Վարչապետ Փաշինյանը կամուրջը զարդարում է, որ ցվետամուզիկայի տակ ինքնասպան լինեք»։

Ի դեպ, ԱԻՆ-ը ամեն շաբաթ հայտարարում է մինչև 20 ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի մասին․ էսքան շատ դեպք Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել, աննախադեպ է։ Վերջին երկու ամսում երեք անգամ ինքս եմ այդ կամրջով անցնելիս տեսել ինքնասպանության փորձ անողի։ Եվ հիմա աննախադեպ առաջարկ է անում Նիկոլի Ավինյանը՝ այժմ նման ծայրահեղ քայլի դիմողները կյանքի վերջին ակնթարթները կարող են «վայելել» անճաշակ զարդարանքի տակ։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ