ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Զանգվածային դեգրադացումը՝ անպատասխանատու ամբոխի վարքագծի արդյունք

Զանգվածային դեգրադացումը՝ անպատասխանատու ամբոխի վարքագծի արդյունք
19.09.2023 | 13:21

Դե ի՞նչ, դեմոկրատական ֆարսի հերթական արարն ավարտված է։ Հերթական անգամ հասարակությունն ապրում է խոր դեպրեսիայի ցնցում՝ մեծ հիասթափություն նախկինում կատարած քայլերի համար։ Իրականում 2023 թվականի սեպտեմբերի 18-ը ոչ մի բանով չի տարբերվում 2021 թվականի հունիսի 21-ից։ Նույն հետտրավմատիկ էֆետն է, ոնց էլ պտտեցնում ենք։

Ու ինչքա՞ն պետք է շարունակվի այս մակերեսային ու ճղճիմ ինքնամոլորությունը։

44-օրյա պատերազմը շռնդալից փշրեց համակարգը, որի մեջ ապրում ենք։ Ամենուր ավերակներ են, ու վերջին պղպջակներն են արձակվում դանդաղորեն, բայց՝ արդեն աննշան։ Եվ միայն մարդիկ դա չեն նկատում, համառորեն կառչած իրենց հնացած ու ժամկետանց պատկերացումներից՝ վախենալով դուրս գալ կոմֆորտ ու փափկասուն, նյութապաշտական, սպառողական, եսակենտրոն գոտուց։

Նախախնամությունը չի դադարելու պատերով տալուց, մինչև տեղ չհասնի այս ամբողջ ֆարսի ըմբռնումը և նոր համակարգ կառուցելու անհրաժեշտությունը։

Ուզում եք, չեք ուզում, հավաքական այն միավորումը, որը կոչվում է ազգ, պետք է ընթանա սեփական ճանապարհով և ոչ թե դրսից պարտադրված խորթ ու օտար մոդելներով։ Մեր ազգի ամենամեծ դժբախտությունները սկսվել են, երբ ապամոնտաժվեց ավանդական կառավարման համակարգը և չտեսի նման որդեգրվեց «եվրոպական» կողմնորոշումը՝ 19-դարի երկրորդ կեսի, այսպես կոչված, «եվրոպական լուսավորչության» ազդեցությամբ։

21-րդ դարում զանգվածային աղետալի դեգրադացումը և բթացումը հերթական անգամ ցույց են տալիս, թե որքան վտանգավոր է անպատասխանատու ամբոխի վարքագիծը։

Խելքի եկեք։

Դուրս եկեք ջայլամային այս հիմար դիրքից։

Մի թողեք ձեր խնդիրը ձեր իսկ ժառանգներին։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ