ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V»-ով

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V»-ով
26.12.2020 | 20:46

ՌԴ ԱԳՆ-ն Թվիթերում պատասխանել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանի սուրբծննդնյան նամակին՝ ուղղված Սանտա Կլաուսին։ ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր Սալլիվանի ձեռագիր նամակի լուսանկարը։ Դիվանագետը խոստովանում է, որ անցնող տարում «իրեն շատ լավ է դրսևորել, դիմակ է կրել, պահպանել է սոցիալական հեռավորություն» և Սանտայից խնդրում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, հոկեյի մական և վազքի համար նախատեսված կոշիկ։

«Հարգելի դեսպան, Սանտան արդեն իրականացրե՞լ է ձեր երազանքը պատվաստանյութի մասին։ Եթե ոչ, մեր Ձմեռ պապիկը նվեր ունի ձեզ համար»՝ պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ն: Դեսպանին առաջարկել է պատվաստվել «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութով, որը թույլատրվում է նաև 60-ից բարձր տարիքային խմբի մարդկանց։

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ