ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վաղարշակ Հարությունյան. Մեր գերխնդիրն է ապահովել ռազմական անվտանգությունը

Վաղարշակ Հարությունյան. Մեր գերխնդիրն է ապահովել ռազմական անվտանգությունը
21.12.2020 | 14:19

ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը խոսել է Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին՝ պատասխանելով «Զինուժ» հեռուստածրագրի հարցին, թե ռուս սահմանապահների՝ Սյունիքում տեղակայվելը կարո՞ղ է ՀՀ ինքնիշխանության կորուստ նշանակել։

«Ուզում եմ հիշեցնել, որ 1992-ին, երբ մենք ձեռք ենք բերել անկախություն, սկսել ենք գործընթաց՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու, հայ-ռուսական զորամիավորումով սահմանների համատեղ ապահովելու, ստորագրել ենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ուժեղացնում են մեր անվտանգությունը։ Այս բոլոր միջոցառումները, փաստաթղթերը, գործողություններն ուղղված են եղել ամրապնդելու մեր անվտանգությունը, որովհետև մենք ունենք այդպիսի սպառնալիք տարածաշրջանում։ Մենք դա տեսանք 2016-ին և հիմա՝ 2020-ին, երբ տեսանք որ Թուրքիան Ադրբեջանի հետ իրականացնում է ագրեսիա ոչ միայն ԼՂ-ի, այլև մեր սահմանների հանդեպ։ Եվ մեր գերխնդիրն է այսօր ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը և անկախությանը»,- ընդգծել է նախարարը։
«ՌԴ-ն ունի անցակետ, որը դրված է Գորիսի հատվածում և Դավիթ Բեկում, և բոլոր տեղաշարժերը պետք է անցնեն այդ դիտակետի միջով։ Այնպես որ, այստեղ անվտանգությունն ապահովված է։ Նույն ձևով ապահովվում է նաև Կապանի ճակատի անվտանգությունը»,- հավելեց նախարարը։


Անդրադառնալով ադրբեջանցի զինվորականների՝ հայկական բնակավայրերի մոտ լինելուն, նա ասաց, որ տեսանյութերը, որոնք ի հայտ են գալիս, եղել են մի քանի օր առաջ, այդպիսի միջադեպեր կարող են լինել, քանի որ գործընթացներ են ընթանում, և մտահոգվելու որևէ բան չկա։

Դիտվել է՝ 4534

Մեկնաբանություններ