«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ժոզեպ Բորել. ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին

Ժոզեպ Բորել. ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին
19.12.2020 | 14:55

ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր, այդ թվում` գազի գնումների վերաբերյալ, մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին՝ ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո:

«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել նոր հավակնոտ և համապարփակ համագործակցության համաձայնագիր` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա: Սա կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի մեր գործընկերության առավել լայն ձևով զարգացմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել և ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Բորելը: Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին ընդգծել է ԵՄ հետաքրքրությունն Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Բրյուսելը նախատեսում է մինչև տարեվերջ Ադրբեջանից ստանալ առաջին գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով և նշել է, որ Բրյուսելը ուսումնասիրում է այս գազի փոխանցման նախագիծը Արևմտյան Բալկաններ տարածելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 3301

Մեկնաբանություններ