«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կապանի օդանավակայանի հարակից տարածքներն անցնելու են Ադրբեջանին

Կապանի օդանավակայանի հարակից տարածքներն անցնելու են Ադրբեջանին
17.12.2020 | 16:24

Սյունիքի մարզում իրավիճակը լարված է։ Սյունեցիներին տեղեկացրել են, որ ուրբաթ մինչեւ ժամը 17։00-ն պետք է նահանջեն Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից, որտեղ հերթապահում են կամավորականները։ ՀՀ ՊՆ-ից տրված հրամանով՝ նահանջի արդյունքում վտանգվելու է Կապանի օդանավակայանը, թշնամու տիրապետության տակ է հայտնվելու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատված։ Անվտանգության երաշխիքների հարցով՝ քաղաքացիները մեքենաներով կանգնել են դեպի Կապան տանող ճանապարհի երթևեկելի հատվածում՝ փակելով Կապանի մատույցներում միջպետական ճանապարհը եւ բողոքում են իշխանությունների անգործությունից։ Հավաքվել են մեծ թվով բնակիչներ, նրանց թվում են նաև զինվորական հագուստով քաղաքացիներ, կամավորներ։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են կարգավորել ճանապարհային երթևեկությունը։ Քաղաքացիները նշում են, որ խաղաղ ակցիա են իրականացնում՝ հավելելով, որ հող չուեն թուրքերին տալու։


«90-ականներին Կապանը մաքրվեց ազերիկներից՝ մինչև Ջեբրայիլ։ Ըստ տեղեկությունների, նրանք պետք է գան և բնակվեն այստեղ։ Հարևանությամբ օդանավակայանն է, ո՞նց եք պատկերացնում նրանք մոտակայքում ապրեն, մենք մեր օդանավակայանը շահագործենք ու գումարած մայրուղին, որ կապում է մայրաքաղաքի հետ։ 300 մետր հեռավորության վրա պետք է լինեն՝ մեր հարևանությամբ։ Մեր պահանջն է, որպեսզի պատկան մարմինները գան՝ հասկանանք մենք ունե՞նք տարբերակ սա չտալու՝ վերջապես մեր տղաները խրամատներում այդքան պահում են հայ-ադրբեջանական սահմանը»։


Ակցիային մասնակցում են նաև 90-ականների պատերազմի մասնակիցները՝ մեծ ցավով են նայում այն տարածքներին, որոնք տրվելու է ադրբեջանցիներին։

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել