«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արման Աբովյան. Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու

Արման Աբովյան. Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու
11.12.2020 | 14:16

Երբ մենք իշխանությանն ասում ենք՝ տարածաշրջանային իրավիճակի տարրական վերլուծություն արեք և ակնհայտ հակահայկական հակապետական հայտարարություններ մի արեք, ասում են՝ դե գիտեք ինչ կա, եղել է, պարտվել ենք, պետք է գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, սա խայտառակ անգրագիտություն է, բացի դրանից իրավիճակին չտիրապետելու ֆանտաստիկ ունակություն ունի այս իշխանությունը՝ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:


«Եկեք ֆիքսենք, որ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց տարածքային պրետենզիաներ են ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ, արվում են այն կարգի հայտարարություններ, թե Երևանը, Զանգեզուրը, Սևանը, ամբողջ ՀՀ տարածքը թուրքական է, և այդ ֆոնի վրա ՀՀ իշխանություններն ասում են՝ գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք. չեմ հասկանում, սա արդեն աննորմալություն է, կամ չեն հասկանում, կամ միտումնավոր են անում: Ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատես մի երկրի հետ, ով տարածքային պերետենզիա է ներկայացնում քո մայրաքաղաքի նկատմամբ»,- հայտարարեց Արման Աբովյանը:

Նա հարց բարձրացրեց՝ երբ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է խոսվում, Ադրբեջանի հետ ինչպե՞ս ես հաստատելու: Աբովյանը նշեց, որ նրանք պահանջ են դնելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Կարո՞ղ է արդեն պայմանավորվել եք, ինչ-որ բան եք խոստացել: Ես չեմ հավատում, որ այդ մարդիկ, որոնք փորձում են «մերձեցման» քայլեր անել, դա չեն հասկանում, բայց պատճառն ինչո՞ւմն է: Թուրքերի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հարց եմ տալիս. ասեմ ինչ պայմանով՝ Թուրքիան միանշանակ պայման է դնելու՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանեք օրակարգից, հանելո՞ւ եք, Ադրբեջանը պայման է դնելու, ի՞նչ Արցախի Հանրապետություն, քեզ ճանապարհ եմ տալիս՝ եղբայրություն, ընկերություն: Ձե՞ռ եք առնում ձեզ, ի՞նչ եք անում: Ձեր պատասխանը տվեցին Ալիևին ու Էրդողանը, բա ինչի՞ ձեններդ դուրս չի գալիս, խոսեք, թե՞ միայն ընդդիմության դեմ եք կարողանում խոսել»,- հայտարարեց պատգամավորը:

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ