ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Էրդողանը Հայաստանին կոչ է արել խելքի գալ

Էրդողանը Հայաստանին կոչ է արել խելքի գալ
10.12.2020 | 22:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում շքերթում ելույթի ժամանակ Հայաստանին կոչ է արել խելքի գալ. «Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի»:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ